Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

1. Անդամ պետություններից մեկի դրոշի ներքո նավարկող նավերը մեկ այլ անդամ պետության ներքին ջրային ուղիներով տարանցիկ անցման և երկկողմ փոխադրման ժամանակ կարող են օրվա ցանկացած ժամանակ կանգ առնել անդամ պետությունների դրոշների ներքո նավարկող նավերի մուտքի համար ազատ այն նավահանգիստներում, որոնք այդ անդամ պետության կողմից նախատեսված են նավային պաշարները համալրելու, մարդկանց բժշկական օգնություն ցուցաբերելու կամ արտակարգ հանգամանքների և այլ պատահարների հետ կապված գործողություններ կատարելու համար։

Նշված կայանման ժամանակ չի թույլատրվում իրականացնել բեռնային գործողություններ, ուղևորների նստեցում (իջեցում), այլ առևտրային գործունեություն՝ բացառությամբ երկկողմ փոխադրում իրականացնելու ընթացքում նշանակման և ուղարկման նավահանգիստների:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված դեպքերում նավի կանգառի, ինչպես նաև վթարի, տրանսպորտային պատահարի, դժբախտ պատահարի, տարերային աղետի և այլ բացառիկ դեպքերում նավապետը կամ նրա կողմից լիազորված անձը պետք է տեղեկացնի այդ մասին ներքին ջրային ուղիների ավազանի վարչությանը կամ ներքին ջրային ուղիների տվյալ տեղամասում նավագնացությունը կարգավորող մարմնին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։