Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

1. Վթարների, տրանսպորտային պատահարների և դժբախտ դեպքերի ժամանակ անդամ պետություններից յուրաքանչյուրն անհրաժեշտ օգնություն է ցուցաբերում իր ներքին ջրային ուղիներում գտնվող մյուս անդամ պետությունների դրոշների ներքո նավարկող նավերին և նավերի անձնակազմերի անդամներին։

2. Անդամ պետության դրոշի ներքո նավարկող նավին՝ մեկ այլ պետության տարածքում աղետի ենթարկվելու դեպքում, տրամադրվում են նույնպիսի ծառայություններ, առավելություններ ու արտոնություններ, ինչպիսիք նման դեպքերում այդ մյուս անդամ պետությունը տրամադրում է իր դրոշի ներքո նավարկող նավերին:

3. Ներքին ջրային ուղիներում վթարների, տրանսպորտային պատահարների և դժբախտ դեպքերի քննությունն անցկացվում է այն անդամ պետության լիազորված մարմնի կողմից, որի տարածքում տեղի են ունեցել այդ վթարները, տրանսպորտային պատահարները և դժբախտ դեպքերը։ Նշված քննության անցկացմանը մասնակցելու իրավունք ունի այն նավի դրոշի անդամ պետության լիազորված մարմինը, որի մասնակցությամբ տեղի են ունեցել այդ վթարները, տրանսպորտային պատահարները կամ դժբախտ դեպքերը։

4. Անդամ պետության դրոշի ներքո նավարկող նավի կամ դրա մասնակցությամբ տեղի ունեցած վթարի կամ տրանսպորտային պատահարի հետևանքով պատճառված վնասի հատուցման հայցերի քննությունը և վնասի հատուցումն իրականացվում են այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի ներքին ջրային ուղիներում տեղի են ունեցել այդ վթարները կամ տրանսպորտային պատահարները, եթե փոխադրման (քարշակման) պայմանագրով այլ բան նախատեսված չէ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։