Հոդված 11
Հոդված 11
1. Անդամ պետությունները սահմանում են սույն համաձայնագրի իրականացման համար պատասխանատու լիազորված և իրավասու մարմիններ։
2. Անդամ պետությունները սույն համաձայնագրի ավանդապահին տեղեկացնում են սույն համաձայնագրի իրականացման համար պատասխանատու լիազորված և իրավասու մարմինների մասին՝ միևնույն ժամանակ ծանուցելով սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին: Լիազորված կամ իրավասու մարմնի անվանումը փոխվելու դեպքում համապատասխան անդամ պետություն այդ մասին տեղեկացնում է ավանդապահին:
3. Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում անդամ պետությունների իրավասու մարմինները, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, սահմանում են սույն համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետում նշված դիմումի ուսումնասիրման կարգը, և, անհրաժեշտության դեպքում, փոփոխություններ կատարում այդ կարգում:
4. Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում անդամ պետությունների իրավասու մարմինները փոխանակում են սույն համաձայնագրի 7-րդ հոդվածում նշված փաստաթղթերի նմուշները, ինչպես նաև դրանց տրամադրման կանոնները։
Նշված փաստաթղթերում փոփոխություններ կատարելու դեպքում անդամ պետությունների իրավասու մարմիններն այդ փոփոխությունների կատարման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում նոր փաստաթղթերի նմուշներն ու դրանց տրամադրման կանոններն ուղարկում են մյուս անդամ պետությունների իրավասու մարմիններ։