Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

1. Սույն համաձայնագրով սահմանվում է ներքին ջրային ուղիներով նավարկության կարգը։

2. Անդամ պետությունների դրոշների ներքո նավարկող նավերն իրավունք ունեն իրականացնելու բեռների, ուղևորների և նրանց ուղեբեռի փոխադրում, հարակից ներքին ջրային ուղիներով նավի դրոշի անդամ պետության և այլ անդամ պետության միջև քարշակում, ներքին ջրային ուղիներով տարանցում, երկկողմ փոխադրումներ՝ բացառությամբ այլ անդամ պետության և երրորդ երկրների նավահանգիստների միջև մեկ այլ անդամ պետության դրոշի ներքո նավարկող նավերով փոխադրման ու քարշակման և դեպի այլ անդամ պետության նավահանգիստներ (նավահանգիստներից) փոխադրումների։

3. Ներքին ջրային ուղիներում նավի գտնվելու ժամանակ պահպանվում է այն անդամ պետության օրենսդրությունը, որի տարածքում այդ ուղիները գտնվում են։ Յուրաքանչյուր անդամ պետություն մյուս անդամ պետությունների դրոշի ներքո նավարկող նավերին վերապահում է նույնպիսի իրավունքներ, ինչպիսիք վերապահում է իր դրոշի ներքո նավարկող նավերին։

4. Ներքին ջրային ուղիներով նավերի նավարկության ժամանակ հաղորդակցման լեզուն ռուսերենն է։

5. Անդամ պետություններն ապահովում են կարգավորվող այնպիսի ծառայությունների մատուցման միատեսակ պայմաններ, որոնք տրամադրվում են ներքին ջրային ուղիներում՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։