Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

1. Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան նավարկության համար բաց՝ անդամ պետությունների տարածքում ներքին ջրային ուղիներով անդամ պետությունների դրոշների ներքո նավարկող նավերի նավարկությունն իրականացվում է նավատիրոջ կամ նրա ներկայացուցչի կողմից այն անդամ պետության լիազորված մարմին ներկայացվող դիմումի հիման վրա, որի տարածքում գտնվում են ներքին ջրային ուղիները՝ ոչ ուշ, քան ներքին ջրային ուղիներ նավի մուտք գործելուց 10 օրացուցային օր առաջ:

Բացասական որոշում ընդունվելու դեպքում անդամ պետության լիազորված մարմինը տեղեկացնում է դիմումատուին մուտք գործելու վերաբերյալ դիմումի ուսումնասիրության արդյունքների մասին: Ներքին ջրային ուղիներ մուտք գործելու հասանելիությունը մերժվում է, եթե նավի եզրաչափերը չեն համապատասխանում ներքին ջրային ուղիներով անցնելու համար նավի երաշխավորված եզրաչափերին, եթե առկա են տեղեկություններ նավի՝ այն անդամ պետության օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու մասին, որի տարածքում գտնվում են այդ ուղիները, ինչպես նաև երկրի պաշտպանությունը և անդամ պետության անվտանգությունն ապահովելու նպատակով:

2. Երկկողմ փոխադրումն իրականացվում է այն ծանուցման հիման վրա, որին համապատասխան անդամ պետությունների լիազորված մարմինները յուրաքանչյուր տարի՝ մինչև ապրիլի 1-ը, համաձայնեցնում են այն նավերի նախնական ցանկը, որոնցով նախատեսվում է բեռների, ուղևորների և նրանց ուղեբեռի փոխադրումը, որոնք նախատեսվում է քարշակել նավի դրոշի մեկ անդամ պետության ներքին ջրային ուղիների նավահանգիստներից (դեպի նավահանգիստներ) մյուս անդամ պետության ներքին ջրային ուղիների նավահանգիստներ (նավահանգիստներից):

3. Ներքին ջրային ուղիներ մուտք գործելու (դուրս գալու) դեպքում նավերը պարտավոր են անդամ պետության պետական սահմանի հատման վայրին ամենամոտ գտնվող պետական սահմանային անցակետում անցնել սահմանային և այլ տեսակի հսկողություն՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում գտնվում են այդ ուղիները։

4. Ներքին ջրային ուղիներով կարող են նավարկել միայն այն անդամ պետության օրենսդրության՝ այդպիսի նավի նկատմամբ կիրառելի պահանջներին համապատասխանող նավերը, որի տարածքում գտնվում են այդ ուղիները:

5. Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ ներքին ջրային տրանսպորտի ոլորտում պետական հսկողություն (պետական նավահանգստային հսկողություն) իրականացնելու լիազորված՝ անդամ պետությունների մարմիններն իրենց իրավասության շրջանակներում իրավունք ունեն իրականացնելու նավերի՝ նավագնացության անվտանգության պահանջներին համապատասխանության ստուգում, ինչպես նաև այդ նավերի անձնակազմի անդամների կողմից անդամ պետությունների՝ ներքին ջրային տրանսպորտի, շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտի օրենսդրության պահպանման ստուգում։

6. Ներքին ջրային ուղիների առանձին տեղամասերում նավերի տեղաշարժի սահմանափակումը կամ արգելումն իրականացվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում գտնվում են այդ ուղիները։

7. Անդամ պետությունները, իրենց օրենսդրությանը համապատասխան, ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ՝ նավահանգիստներում գործող սահմանային, մաքսային և այլ ընթացակարգերի դյուրացման ու պարզեցման համար:

8. Անդամ պետությունների իրավասու մարմինները փոխանակում են տեղեկատվություն անդամ պետությունների՝ ներքին ջրային տրանսպորտի ոլորտի օրենսդրության և դրանում կատարվող փոփոխությունների վերաբերյալ։

9. Նավատարի կողմից նավերի ստուգման անցկացումն իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։