Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

1. Անդամ պետությունները փոխադարձաբար ճանաչում են այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան տրված՝ նավի վրա գտնվող նավային փաստաթղթերը, որի դրոշի ներքո նավարկում է նավը։

2. Անդամ պետությունները փոխադարձաբար ճանաչում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան տրված՝ անձնակազմի անդամների անձը հաստատող փաստաթղթերը։ Այդ փաստաթղթերն են՝

Հայաստանի Հանրապետությունում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը.

Բելառուսի Հանրապետությունում՝ Բելառուսի Հանրապետության նավաստու անձը հաստատող ազգային վկայականը կամ Բելառուսի Հանրապետության քաղաքացու անձնագիրը.

Ղազախստանի Հանրապետությունում՝ Ղազախստանի Հանրապետության քաղաքացու անձը հաստատող վկայականը, անձնագիրը կամ նավաստու անձը հաստատող վկայականը.

Ղրղզստանի Հանրապետությունում՝ Ղրղզստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը (ID քարտ) կամ Ղրղզստանի Հանրապետության քաղաքացու համաքաղաքացիական անձնագիրը, որը հաստատում է Ղրղզստանի Հանրապետության քաղաքացու անձը Ղրղզստանի Հանրապետության սահմաններից դուրս.

Ռուսաստանի Դաշնությունում՝ նավաստու անձը հաստատող վկայականը, Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագիրը կամ Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձը հաստատող՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագիրը:

3. Անդամ պետությունները ճանաչում են նավի դրոշի անդամ պետության անունից տրված՝ նավապետերի և նավերի անձնակազմի անդամների որակավորման փաստաթղթերը:

Նավերի անձնակազմի նվազագույն կազմին ներկայացվող պահանջները սահմանվում են սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում անդամ պետությունների իրավասու մարմինների կողմից կնքված առանձին միջազգային միջգերատեսչական պայմանագրով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։