Հոդված 12
Հոդված 12
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելը
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը անդամ պետությունների կողմից կատարված լինելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու ամսաթվից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Կատարված է _____ քաղաքում, 20____ թվականի _________ «_______»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն Համաձայնագրի ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կտրամադրի դրա հաստատված պատճենը։
Հայաստանի
Հանրապետության
կողմից Բելառուսի
Հանրապետության
կողմից Ղազախստանի
Հանրապետության
կողմից Ղրղզստանի
Հանրապետության
կողմից Ռուսաստանի
Դաշնության
կողմից
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1
Եվրասիական տնտեսական միության
մաքսային տարածքից արտահանվող
ապրանքների ծագումը հաստատելու
ներդաշնակեցված համակարգի մասին
համաձայնագրի
ԿԱՐԳ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից ապրանքի ծագման հավաստագրի տրամադրման
1. Սույն Կարգով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմինների (այսուհետ համապատասխանաբար՝ լիազոր մարմին, անդամ պետություն) կողմից ապրանքի ծագման հավաստագրերի (այսուհետ՝ հավաստագիր) տրամադրման կանոնները։
2. Հավաստագիրը լիազոր մարմնի կողմից տրամադրվում է, եթե Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի սահմաններից դուրս արտահանվող ապրանքների ծագման հաստատումը նախատեսված է «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը հաստատելու ներդաշնակեցված համակարգի մասին համաձայնագրի» 3-րդ հոդվածով սահմանված նպատակներով։
3. Հավաստագրերի տրամադրման մասին հրահանգչական փաստաթուղթը մշակվում և հաստատվում է լիազոր մարմնի կողմից, եթե անդամ պետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ։ Լիազոր մարմինն ապահովում է նշված փաստաթղթի հրապարակումն իր պաշտոնական կայքում՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հաղորդակցական ցանցում։
4. Հավաստագիրը տրամադրվում է լիազոր մարմնի կողմից՝ շահագրգիռ անձի (այսուհետ՝ հայտատու) գրավոր հայտի հիման վրա՝ կցելով ապրանքի ծագումը որոշելու և հավաստագիրը հավաստելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (այսուհետ՝ հաստատող փաստաթղթեր)։
5. Հայտի և հաստատող փաստաթղթերի ուսումնասիրության գործընթացում լիազոր մարմինն իրավունք ունի իր ներկայացուցիչներին ուղարկելու ապրանքի գտնվելու և (կամ) արտադրության վայրը՝ ապրանքին և (կամ) դրա արտադրությանը ծանոթանալու համար։
6. Հայտում և հաստատող փաստաթղթերում նշված տեղեկությունների հավաստիության համար պատասխանատվությունը կրում է հայտատուն։
7. Հավաստագիրը ձևակերպվում է ապրանքի յուրաքանչյուր առանձին խմբաքանակի համար, եթե երրորդ կողմի հետ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերով, երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով, միջազգային այն պայմանագրերով, որոնց մասնակից են բոլոր անդամ պետությունները, կամ ներմուծման պետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ։
«Ապրանքի խմբաքանակ» ասելով պետք է հասկանալ այն ապրանքները, որոնք ուղարկվում են միաժամանակ մեկ կամ մի քանի ապրանքատրանսպորտային փաստաթղթերով՝ մեկ բեռնառաքողից մեկ բեռն ստացողի հասցեով։
8. Հավաստագրին տրվում է գրանցման համար, որի ձևավորման կարգը սահմանվում է լիազոր մարմնի կողմից։
9. Հավաստագրի պատճենը, ինչպես նաև հաստատող փաստաթղթերը պահվում են տվյալ հավաստագիրը տրամադրած լիազոր մարմնում ոչ պակաս, քան 3 տարի։
10. Հավաստագիրը կարող է տրամադրվել միայն ապրանքի արտահանումից հետո՝ հայտատուի գրավոր դիմումի հիման վրա։
11. Հավաստագրի կորստի կամ վնասման դեպքում լիազոր մարմինը կարող է տրամադրել դրա կրկնօրինակը հայտատուի գրավոր դիմումի հիման վրա՝ նշելով հավաստագրի կրկնօրինակը տրամադրելու անհրաժեշտության առաջացման պատճառները։
12. Որևէ պատճառով չեղյալ համարված հավաստագրի փոխարեն կամ ավելի վաղ տրված հավաստագրի վերաձևակերպման անհրաժեշտության դեպքում հայտատուի գրավոր դիմումի հիման վրա կարող է տրամադրվել միևնույն ձևի նոր հավաստագիր։
13. Անդամ պետության տարածքից երրորդ կողմերի ապրանքն արտահանելու դեպքում թույլատրվում է համապատասխան ձևի հավաստագրի տրամադրումը՝ ապրանքների ծագումը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում։
Մի անդամ պետությունից ծագող ապրանքը մյուս անդամ պետության տարածքից երրորդ կողմերի տարածք արտահանելու դեպքում թույլատրվում է համապատասխան ձևի հավաստագրի տրամադրումը՝ ապրանքի ծագման անդամ պետությունում տրամադրված՝ ապրանքների ծագումը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում։
14. Հավաստագրերը կարող են չեղյալ համարվել լիազոր մարմնի կողմից՝ այն տեղեկատվության հիման վրա, որը միանշանակորեն վկայում է հավաստագրի մեջ սխալ տեղեկատվություն ներառելու կամ հայտատուի կողմից անվավեր փաստաթղթեր և (կամ) ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելու մասին։
___________________
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2
Եվրասիական տնտեսական միության
մաքսային տարածքից արտահանվող
ապրանքների ծագումը հաստատելու
ներդաշնակեցված համակարգի մասին
համաձայնագրի
Ոչ առանձնաշնորհային (ոչ պրեֆերենցիալ) պայմաններով առևտրի շրջանակներում կիրառվող՝ ապրանքի ծագման հավաստագրի ձևը և դրա լրացման կարգը
I. Ոչ առանձնաշնորհային (ոչ պրեֆերենցիալ) պայմաններով առևտրի շրջանակներում կիրառվող՝ ապրանքի ծագման հավաստագրի ձևը
1. Հավաստագրի ձևաթուղթը՝ ռուսերենով
1. Բեռնառաքողը/արտահանողը (անվանումը և հասցեն) 4. Թիվ _____
Ապրանքի ծագման հավաստագիրը
Տրված է ____________________________________
(երկիրը)
Ներկայացնելու համար ______________________
(երկիրը)
2. Բեռն ստացողը/ներմուծողը (անվանումը և հասցեն)
3. Տրանսպորտային միջոցները և երթուղին (որքանով հայտնի է) 5. Ծառայողական նշումների համար
6. Թիվ 7. Տեղերի թիվը և փաթեթվածքի տեսակը 8. Ապրանքի նկարագիրը 9. Ապրանքի քանակը
10. Հավաստումը
Անցկացված հսկողության հիման վրա՝ սույնով հավաստվում է, որ հայտատուի հայտարարագիրը համապատասխանում է իրականությանը
……………………..…………………
……………..………………………
Ստորագրությունը Ամսաթիվը Կնիքը 11. Հայտատուի հայտարարագիրը
Ներքոստորագրյալը հայտարարում է, որ վերը ներկայացված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, բոլոր ապրանքները ծագում են
________________________________________ից,
(երկիրը)
և դրանք համապատասխանում են այդ ապրանքների առնչությամբ սահմանված ծագման պահանջներին
…..………………………..………………………………
……..………………………..………………………
Ստորագրությունը Ամսաթիվը Կնիքը
2. Հավաստագրի լրացուցիչ թերթիկի ձևաթուղթը՝ ռուսերենով
ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԹԵՐԹԻԿ ԹԻՎ _____________________
ապրանքի ծագման
6. Թիվ 7. Տեղերի թիվը և փաթեթվածքի տեսակը 8. Ապրանքի նկարագիրը 9. Ապրանքի քանակը
10. Հավաստումը
Անցկացված հսկողության հիման վրա՝ սույնով հավաստվում է, որ հայտատուի հայտարարագիրը համապատասխանում է իրականությանը
……………….……..…………………
…….……..…………….…….………
Ստորագրությունը Ամսաթիվը Կնիքը 11. Հայտատուի հայտարարագիրը
Ներքոստորագրյալը հայտարարում է, որ վերը ներկայացված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, բոլոր ապրանքները ծագում են
________________________________________ից,
(երկիրը)
և դրանք համապատասխանում են այդ ապրանքների առնչությամբ սահմանված ծագման պահանջներին
…..…………………………………………………………
…………………………………………………………
Ստորագրությունը Ամսաթիվը Կնիքը
3. Հավաստագրի ձևաթուղթը՝ անգլերենով
1. Consignor/exporter (name and address) 4. No _______
CERTIFICATE OF ORIGIN
Issued in ____________________________________
(country)
For submission to ____________________________
(country)
2. Consignee/importer (name and address)
3. Means of transport and route (as far as known) 5. For official use
6. No 7. Number and kind of packages 8. Description of goods 9. Quantity of goods
10. Certification
It is hereby certified, on the basis of control carried out, that the declaration by the applicant is correct
………………………………………..………
……………………………………………
Signature Date Stamp 11. Declaration by the applicant
The undersigned hereby declares that the above details are correct, that all goods are originating from
________________________________________
(country)
and that they comply with the origin requirements specified for those goods
…..…………………………..…………………………..
…………………………….…………………………Signature Date Stamp
4. Հավաստագրի լրացուցիչ թերթիկի ձևաթուղթը՝ անգլերենով
ADDITIONAL LIST OF CERTIFICATE OF ORIGIN No ____________
6. No 7. Number and kind of packages 8. Description of goods 9. Quantity of goods
10. Certification
It is hereby certified, on the basis of control carried out, that the declaration by the applicant is correct
……………………………………………………..…………………………………………………
Signature Date Stamp 11. Declaration by the applicant
The undersigned hereby declares that the above details are correct, that all goods are originating from
________________________________________
(country)
and that they comply with the origin requirements specified for those goods
…..…………………………………………………………
…………………………………………………………
Signature Date Stamp
II. Ոչ առանձնաշնորհային (ոչ պրեֆերենցիալ) պայմաններով առևտրի շրջանակներում կիրառվող՝ ապրանքի ծագման հավաստագրի լրացման կարգը
1. Ոչ առանձնաշնորհային (ոչ պրեֆերենցիալ) պայմաններով առևտրի շրջանակներում կիրառվող՝ ապրանքի ծագման հավաստագրի (այսուհետ՝ հավաստագիր) ձևաթուղթը պատրաստվում է տպագրական եղանակով, А4 ձևաչափի (210 х 297 մմ) կանաչ երանգի թղթի վրա՝ մեխանիկական կամ քիմիական եղանակով կեղծումը բացառող պաշտպանվածության աստիճանների կիրառմամբ։
2. Հավաստագրի ձևաթղթի վերին աջ անկյունում նշվում է հավաստագրի ձևաթղթի՝ տպագրական եղանակով տպված համարը, որի ձևավորման կարգը որոշվում է լիազոր մարմնի կողմից։
3. Հավաստագիրը լրացվում է ռուսերենով կամ անգլերենով, տպագիր եղանակով (բացառությամբ ստորև նշված առանձին նշագրումների)։ Բացառիկ դեպքերում, հայտատուի պահանջով հավաստագիրը կարող է լրացվել այլ լեզվով։
4. Ստորագրության փոխարեն ֆաքսիմիլեի գործածումը, ջնջումների, ձեռքով շտկումների և չհաստատված ուղղումների և (կամ) լրացումների առկայությունը չի թույլատրվում։ Հավաստագրում ուղղումները և (կամ) լրացումները կատարվում են սխալ տեղեկատվությունը ջնջելու և ճշգրտված տեղեկությունները դրա վրա տպելու կամ ձեռքով լրացնելու միջոցով, որոնք վավերացվում են լիազորված անձի ստորագրությամբ և հավաստագիրը տրամադրած լիազոր մարմնի կնիքով։
5. Հավաստագրի մեջ նշվում են՝
1-ին վանդակում՝ ապրանքը բեռնառաքողի/արտահանողի մասին տեղեկատվությունը. անվանումը, հասցեն, երկիրը։
Եթե բեռնառաքողը և արտահանողը տարբեր իրավաբանական (ֆիզիկական) անձինք են, ապա նշվում է, որ բեռնառաքողը (անվանումը, հասցեն, երկիրը) գործում է արտահանողի (անվանումը, հասցեն, երկիրը) «հանձնարարությամբ»։
2-րդ վանդակում՝ ապրանքի բեռն ստացողի/ներմուծողի մասին տեղեկատվությունը. անվանումը, հասցեն, երկիրը։
Եթե բեռն ստացողը և ներմուծողը տարբեր իրավաբանական (ֆիզիկական) անձինք են, ապա նշվում է, որ բեռն ստացողը (անվանումը, հասցեն, երկիրը) գործում է ներմուծողի (անվանումը, հասցեն, երկիրը) «հանձնարարությամբ»։
Եթե բեռն ստացողի/ներմուծողի մասին տեղեկությունները բացակայում են, ապա տվյալ վանդակը կարելի է թողնել առանց լրացնելու կամ դրա մեջ կարող է նշվել «հանձնարարությամբ» («by order») բառը։
Հավաստագրի 1-ին և 2-րդ վանդակներում նշվում են համապատասխանաբար բեռնառաքողի/արտահանողի և բեռն ստացողի/ներմուծողի այն նույն անվանումները և հասցեները, որոնք պարունակվում են ապրանքի բեռնառաքման հետ կապված ապրանքաուղեկից փաստաթղթերում (արտաքին առևտրային պայմանագիր, հաշիվ-ապրանքագիր, մաքսային հայտարարագիր և այլն).
3-րդ վանդակում՝ տրանսպորտի տեսակը և ապրանքի երթուղին (որքանով հայտնի է)։
Եթե տրանսպորտի տեսակը և երթուղին հայտնի չեն, ապա տվյալ վանդակը կարելի է թողնել առանց լրացնելու.
4-րդ վանդակում՝ հավաստագրի գրանցման համարը, Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության լրիվ կամ կրճատ անվանումը, որտեղ տրվել է հավաստագիրը, այն երկրի լրիվ կամ կրճատ անվանումը, որտեղ ներկայացնելու համար տրվել է հավաստագիրը։
Հավաստագրի գրանցման համարի ձևավորման կարգը որոշվում է լիազոր մարմնի կողմից.
5-րդ վանդակում՝ լիազոր մարմնի կողմից ներառվող տեղեկությունները (անհրաժեշտության դեպքում) («Կրկնօրինակ» («Duplicate»); «Ունի հետադարձ ուժ» («Issued retroactively»), «Տրամադրված է փոխարեն» («Issued instead») կամ այլ անհրաժեշտ տեղեկատվություն).
6-րդ վանդակում՝ հերթական համարները, որոնք ցույց են տալիս ապրանքի տարբեր անվանումները.
7-րդ վանդակում՝ տեղերի թիվը և փաթեթվածքի տեսակը.
8-րդ վանդակում՝ ապրանքի առևտրային անվանումը և այլ տեղեկություններ, որոնք թույլ են տալիս իրականացնել ապրանքի միանշանակ նույնականացումը։
Զգալի ծավալ ունենալու դեպքում 8-րդ վանդակում նշվող տեղեկատվությունը կարող է ներկայացվել հավաստագրի լրացուցիչ թերթիկում (թերթիկներում), որը լրացվում է սահմանված կարգով և ունի հավաստագրի 4-րդ վանդակում նշված՝ նույն գրանցման համարը։
8-րդ վանդակում լրացուցիչ կարող են նշվել հաշիվ-ապրանքագրի (ինվոյսի) և (կամ) ապրանքի ֆինանսական և (կամ) քանակական պարամետրերն արտացոլող այլ փաստաթղթի համարը և ամսաթիվը.
9-րդ վանդակում՝ ապրանքի համաքաշը և (կամ) զտաքաշը և (կամ) ապրանքի այլ քանակական բնութագրեր.
10-րդ վանդակում՝ լիազոր մարմնի լրիվ անվանումը և հասցեն, լիազորված անձի ստորագրությունը, լիազոր մարմնի կնիքը, ինչպես նաև հավաստագրի հավաստման ամսաթիվը։
Թույլատրվում է հավաստագրի հավաստման ամսաթիվը նշել տպագրական եղանակից տարբերվող եղանակով.
11-րդ վանդակում՝ ապրանքի ծագման երկիրը, հայտատուի ստորագրությունը, լրացնելու ամսաթիվը և կնիքը։
6. Չի թույլատրվում հավաստագիրը լրացնել դարձերեսին։
______________________