Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Սահմանումները

Սույն Համաձայնագրի նպատակներով գործածվում են հետևյալ հասկացությունները, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

«ապրանքի ծագման հայտարարագիր»՝ առևտրային կամ ցանկացած այլ փաստաթուղթ, որը վերաբերում է Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքին և պարունակում է այդպիսի ապրանքի ծագման վերաբերյալ արտադրողի, վաճառողի կամ ուղարկողի կողմից՝ Միության մաքսային տարածքից դրա արտահանման առնչությամբ արված հայտարարությունը.

«ապրանքի ծագման վերաբերյալ փաստաթուղթ»՝ ապրանքի ծագման հայտարարագիրը կամ ապրանքի ծագման հավաստագիրը.

«ապրանքի ծագումը որոշելը»՝ գործողությունների ամբողջություն, որոնք կատարվում են ապրանքի տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունք ունեցող անձի կամ անդամ պետության լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից ապրանքի ծագումը պարզելու նպատակով, և որոնց կատարման արդյունքում այդպիսի անձը և (կամ) լիազորված մարմինը (կազմակերպությունը) ընդունում են ապրանքի՝ կոնկրետ երկրի ծագում ունենալը կամ այն, որ այդ ապրանքի ծագումը չի կարող որոշվել.

«ապրանքների ծագումը որոշելու կանոններ»՝ նորմերի ամբողջություն, որոնցով սահմանվում են ապրանքների ծագումը որոշելու կարգն ու չափորոշիչները, ապրանքների ծագումը փաստաթղթերով հաստատելու նկատմամբ պահանջները, ինչպես նաև ապրանքների ծագման հետ կապված այլ դրույթներ.

«ապրանքի ծագման հավաստագիր»՝ Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքի ծագման մասին վկայող և անդամ պետության լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից տրված՝ սահմանված ձևի փաստաթուղթ.

«ապրանքի ծագման հավաստում»՝ գործողություններ, որոնք կատարվում են անդամ պետության լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից՝ ապրանքի ծագումը հավաստելու նպատակով՝ ելնելով ապրանքի ծագումը որոշելու արդյունքներից, և որոնց կատարման արդյունքն ապրանքի ծագման հավաստագրի տրամադրումն է՝ սույն Համաձայնագրին համապատասխան:

Սույն Համաձայնագրում օգտագործվող այլ հասկացություններ կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։