Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Անդամ պետությունների ստուգող մարմինները

1. Անդամ պետությունը պետական իշխանության մարմնին լիազորում է ստուգել ապրանքների ծագման վերաբերյալ փաստաթղթերը՝ ապրանքների ծագումը որոշելու ճշտության, այն փաստաթղթերի ու տեղեկությունների հավաստիության մասով, որոնց հիման վրա որոշվել է ապրանքների ծագումը, ինչպես նաև լիազորված մարմինների կողմից ապրանքների ծագման հավաստման իրավաչափության մասով (այսուհետ համապատասխանաբար՝ ստուգող մարմին, ստուգում):

Ստուգող մարմինները Հանձնաժողով են ներկայացնում հետևյալ տեղեկությունները՝

ստուգող մարմնի անվանումը.

ստուգող մարմնի հասցեն (գտնվելու վայրը).

ստուգող մարմնի պաշտոնական կայքի հասցեն Ինտերնետ ցանցում (առկայության դեպքում).

ստուգող մարմնի կոնտակտային հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեն.

ստուգող մարմնի՝ ստուգումների անցկացման համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման կոնտակտային տվյալները:

Նշված տեղեկությունները ենթակա են հրապարակման Ինտերնետ ցանցում Միության պաշտոնական կայքում:

2. Ստուգող մարմինների վերաբերյալ տեղեկությունների փոփոխության դեպքում այդ ստուգող մարմինները համապատասխան տեղեկատվությունն ուղարկում են Հանձնաժողով՝ այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվանից ոչ ուշ:

Հանձնաժողովն ապահովում է Ինտերնետ ցանցում Միության պաշտոնական կայքում ստուգող մարմինների վերաբերյալ տեղեկությունների թարմացումը:

3. Ստուգող մարմնի կողմից ստուգում անցկացնելու համար հիմք է համարվում երրորդ կողմի իրավասու պետական մարմնի՝ դրա անցկացման (ստուգաճշտման) վերաբերյալ հարցումը:

4. Ստուգող մարմինն իրականացնում է ստուգում՝ իր պետության օրենսդրությանը համապատասխան, այդ թվում՝ հարցումներ ուղարկելու, արտադրողի արտադրական շինություններում տեսչական ստուգումներ անցկացնելու և (կամ) արտահանողի և (կամ) արտադրողի հաշվապահական և (կամ) այլ առևտրային փաստաթղթերի ստուգումներ իրականացնելու միջոցով:

5. Այն արտահանողները, արտադրողները, լիազորված մարմինները, որոնց նկատմամբ ստուգող մարմնի կողմից ստուգում է իրականացվում, պարտավոր են ստուգող մարմնի պահանջով ներկայացնել անցկացվող ստուգմանն առնչվող և ստուգում անցկացնելու շրջանակներում իր կողմից հարցվող ամբողջ տեղեկատվությունը կամ բացատրություն ներկայացնել այն պատճառների վերաբերյալ, որոնցով այդ տեղեկատվությունը չի կարող ներկայացվել և (կամ) բացակայում է, ինչպես նաև աջակցել ստուգող մարմնին այդպիսի ստուգում անցկացնելու գործում:

6. Ստուգող մարմինը ստուգման արդյունքներով կազմում է եզրակացություն ապրանքի ծագման հավաստագրի տրամադրման փաստի և (կամ) իրավաչափության կամ ապրանքի ծագման հայտարարագրում հայտագրված տեղեկությունների հավաստիության վերաբերյալ:

7. Ստուգվող ապրանքի ծագման հավաստագրի տրամադրումը ոչ իրավաչափ կամ ստուգվող ապրանքի ծագման հայտարարագրում հայտագրված տեղեկությունները ոչ հավաստի լինելու վերաբերյալ՝ ստուգող մարմնի եզրակացությունը հանգեցնում է լիազորված մարմնի կողմից ապրանքի ծագման հավաստագրի չեղարկմանը կամ ապրանքի ծագման հայտարարագրի անվավեր ճանաչմանը:

8. Ստուգման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունն ստուգող մարմնի կողմից ուղարկվում է երրորդ կողմի՝ տվյալ ստուգումը նախաձեռնած իրավասու պետական մարմնի հասցեով, ինչպես նաև լիազորված մարմնի և (կամ) ապրանքի տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքն ունեցող այն անձի հասցեով, որի նկատմամբ իրականացվել է ստուգումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։