Հոդված 7
Հոդված 7
Ապրանքի ծագման վերաբերյալ փաստաթղթերը
1. Ապրանքի ծագման հայտարարագիրը ձևակերպվում է ապրանքի արտադրողի, վաճառողի կամ ուղարկողի կողմից: Հայտարարագրում նշվում են հայտարարագիրը ձևակերպած անձի անվանումը, հասցեն, լրացնելու ամսաթիվը, այն ապրանքի առևտրային անվանումը, որի համար ձևակերպվել է հայտարարագիրը, ինչպես նաև դրվում է համապատասխան անձի ստորագրությունը, եթե այլ բան նախատեսված չէ ապրանքների ծագումը որոշելու կանոններով, որոնց համապատասխան ձևակերպվում է այդ հայտարարագիրը:
2. Ապրանքի ծագման հավաստագիրը տրամադրվում է լիազորված մարմնի կողմից՝ հաշվի առնելով ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչները և ապրանքների ծագումը որոշելու այն կանոններով նախատեսված՝ այդպիսի հավաստագիրը լրացնելու ձևին ու կարգին ներկայացվող պահանջները, որոնց համապատասխան տրամադրվում է ապրանքի ծագման հավաստագիրը:
3. Սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում, 4-րդ հոդվածի 6-րդ կետում նշված նպատակներով՝ օգտագործվում է ոչ առանձնաշնորհային (ոչ պրեֆերենցիալ) պայմաններով առևտրի շրջանակներում կիրառվող՝ ապրանքի ծագման հավաստագիրը, որը կազմվում է սույն Համաձայնագրի 2-րդ հավելվածով սահմանված ձևի համաձայն և լրացվում է նշված հավելվածով նախատեսված կարգով: