Հոդված 8
Հոդված 8
Լիազորված արտահանողների համակարգի կիրառումը
1. Միության՝ երրորդ կողմի հետ միջազգային պայմանագրով, որով սահմանվում է ազատ առևտրի ռեժիմը, կարող է նախատեսվել լիազորված արտահանողների համակարգի կիրառում:
Լիազորված արտահանողն իրավունք ունի ինքնուրույն որոշելու ու հավաստելու ապրանքների ծագումը՝ երրորդ կողմում սակագնային առանձնաշնորհումներ (պրեֆերենցիաներ) ստանալու նպատակով՝ երրորդ կողմի հետ Միության այն միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում, որով սահմանվում է ազատ առևտրի ռեժիմը:
2. Լիազորված արտահանող է համարվում այն անդամ պետության՝ լիազորված արտահանողների ռեեստրում ներառված իրավաբանական անձը, որտեղ գրանցված է տվյալ իրավաբանական անձը, և որի աշխատակիցներն ունեն ապրանքների ծագումը որոշելու ու հավաստելու համար անհրաժեշտ որակավորման բնութագրեր:
Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքում անդամ պետությունը որոշում է պետական իշխանության մարմինը, որը լիազորված է այդ պետության արտահանողների ռեեստրը վարելու համար, ինչպես նաև սահմանում է լիազորված արտահանողների՝ ապրանքների ծագումը որոշելու և հավաստելու իրավունք ունեցող աշխատակիցներին ներկայացվող որակավորման պահանջները:
3. Լիազորված արտահանողների վերաբերյալ տեղեկատվությունը ենթակա է հրապարակման երրորդ կողմի հետ Միության այն միջազգային պայմանագրով սահմանված կարգով, որով սահմանվում է ազատ առևտրի ռեժիմը: