Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

1. Միջազգային պայմանագրերը պետք է պարունակեն՝

ա) անդամ պետությունների և երրորդ երկրի պարտավորությունները նախատեսող դրույթներ՝ հաշվի առնելով սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածում նշված պայմանները,

բ) արտադրանքի (արտադրանքի խմբերի, տեսակների) ցանկ, որի նկատմամբ իրականացվում է համապատասխանության գնահատման արդյունքների փոխադարձ ճանաչում և վերացվում են տեխնիկական խոչընդոտները (այսուհետ՝ արտադրանք, որի նկատմամբ վերացվում են տեխնիկական խոչընդոտները),

գ) այն արտադրանքի նկատմամբ պահանջներ սահմանող փաստաթղթերի ցանկը, որի նկատմամբ վերացվում են տեխնիկական խոչընդոտները,

դ) անդամ-պետությունների և երրորդ պետության պարտավորությունները՝ կապված այն արտադրանքի նկատմամբ պահանջներ սահմանող փաստաթղթերի փոխանակման հետ, որի նկատմամբ վերացվում են տեխնիկական խոչընդոտները, ինչպես նաև պարտավորություններ՝ կապված այդ փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին տեղեկատվության փոխանակման հետ,

ե) համապատասխանության գնահատման մարմիններին՝ համապատասխանության գնահատման արդյունքների փոխադարձ ճանաչման հետ կապված աշխատանքներ անցկացնելու համար լիազորելու (նշանակելու) մասին դրույթներ՝ անդամ պետությունների օրենսդրությանը և երրորդ պետության օրենսդրությանը համապատասխան,

զ) անդամ պետությունների և երրորդ պետության՝ համապատասխանության գնահատման լիազորված (նշանակված) մարմինների մասին տեղեկատվության փոխանակման կարգը սահմանող դրույթներ, ինչպես նաև անդամ պետությունների և նշված տեղեկատվությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնելու հետ կապված` երրորդ պետության պարտավորություններ,

է) Միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերով կամ երրորդ պետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան այն արտադրանքի համապատասխանության գնահատման արդյունքների՝ փոխադարձ ճանաչում նախատեսող դրույթներ, որի նկատմամբ վերացվում են տեխնիկական խոչընդոտները,

ը) համապատասխանության գնահատման արդյունքների ճանաչման աշխատանքների վերջնական արդյունքի հետ կապված վեճերի կարգավորման կարգ,

թ) երրորդ պետությունների հետ փոխադարձ առևտրի տեխնիկական խոչընդոտների վերացման հարցեր նախատեսող այլ դրույթներ (անհրաժեշտության դեպքում):

2. Երրորդ երկրների հետ փոխադարձ առևտրի տեխնիկական խոչընդոտները վերացնելու նպատակով միջազգային պայմանագրերը կարող են պարունակել երրորդ երկրի պարտավորությունների մասին դրույթներ՝ կապված այն արտադրանքի, որի մասով վերացվում են տեխնիկական խոչընդոտները, և նշված արտադրանքի նկատմամբ ներկայացվող պահանջներին առնչվող նախագծման (ներառյալ հետազննության), արտադրման, կառուցման, մոնտաժման, կարգաբերման, շահագործման, պահպանման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման գործընթացների նկատմամբ երրորդ երկրների օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջները Միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերով սահմանված պարտադիր պահանջների հետ ներդաշնակեցնելու հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։