Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Համապատասխանության գնահատման արդյունքների ճանաչման կարգը ներառում է՝

հայտատուի կողմից անդամ պետության և երրորդ պետության՝ համապատասխանության գնահատման լիազորված (նշանակված) մարմին անդամ պետության կամ երրորդ պետության համապատասխան մարմնի կողմից տրամադրված համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի (այդ թվում՝ փորձարկումների արձանագրությունների) ներկայացում.

անդամ պետության կամ երրորդ պետության՝ համապատասխանության գնահատման լիազորված (նշանակված) մարմնի կողմից համապատասխանության գնահատման մասին հայտատուի ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրություն.

անդամ պետության կամ երրորդ պետության՝ համապատասխանության գնահատման լիազորված (նշանակված) մարմնի կողմից համապատասխանության գնահատման արդյունքները ճանաչելու հնարավորության մասին որոշման կայացում.

Միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերով կամ երրորդ պետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համաձայն համապատասխանության հավաստման նպատակով անդամ պետության կամ երրորդ պետության համապատասխանության գնահատման լիազորված (նշանակված) մարմնում այն արտադրանքի լրացուցիչ հետազոտությունների (փորձարկումների) կամ չափումների անցկացում, որի նկատմամբ վերացվում են տեխնիկական խոչընդոտները (անհրաժեշտության դեպքում).

համապատասխանության գնահատման արդյունքները ճանաչելու աշխատանքների վերջնական արդյունքների հիման վրա անդամ պետության կամ երրորդ պետության՝ համապատասխանության գնահատման լիազորված (նշանակված) մարմնի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտերով կամ երրորդ պետության օրենսդրությամբ սահմանված ձևով համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի տրամադրում կամ դրանց տրամադրման մերժում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։