Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

1. Համապատասխանության գնահատման արդյունքների ճանաչման աշխատանքների անցկացման նպատակով անդամ պետությունները լիազորում են (նշանակում են) համապատասխանության գնահատման մարմիններին և (կամ) անդամ պետությունների այլ մարմինների՝ այդ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իրականացնում է համապատասխանության գնահատման արդյունքների փոխադարձ ճանաչում իրականացնող անդամ պետությունների և երրորդ երկրների համապատասխանության գնահատման լիազորված (նշանակված) մարմինների ռեեստրի վարում:

Նշված ռեեստրի ձևավորման կարգը սահմանվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կողմից:

3. Անդամ պետությունները լիազորում (նշանակում) են համապատասխանության գնահատման մարմիններին՝ հետևյալ պայմանների պահպանման պարագայում.

ա) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ անդամ պետության համապատասխանության գնահատման մարմնի՝ որպես իրավաբանական անձի գրանցումը,

բ) 2 տարուց ոչ պակաս գործող՝ անդամ պետության հավատարմագրման մարմնի կողմից տրված հավատարմագրման վկայագրի կամ անդամ պետության հավատարմագրման մարմնի կողմից տրամադրված հավատարմագրման կարգավիճակի առկայությունը,

գ) համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրման ոլորտում այն արտադրանքի առկայությունը, որի նկատմամբ վերացվում են տեխնիկական խոչընդոտները,

դ) անդամ պետության հավատարմագրման մարմնի կողմից տրված (տրամադրված) հավատարմագրման վկայագրի (կարգավիճակի) գործողության ժամկետի ընթացքում այն խախտումների բացակայությունը, որոնց հետևանքով շրջանառության մեջ է դրվել Միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանք, որի նկատմամբ վերացվում են տեխնիկական խոչընդոտները,

ե) այն արտադրանքի հետազոտությունները (փորձարկումները) և չափումներն ապահովող փորձարկման բազայի առկայությունը, որի նկատմամբ վերացվում են տեխնիկական խոչընդոտները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։