Հոդված 1
Հոդված 1
1. Սույն Պայմանագրով սահմանվում են Միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի մասով երրորդ երկրների հետ անդամ պետությունների փոխադարձ առևտրի տեխնիկական խոչընդոտների վերացման կարգն ու պայմանները:
2. Սույն Համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
«համապատասխանության գնահատման մասին փաստաթղթեր» նշանակում է փաստաթղթեր, որոնք Պայմանագրին, Միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգի պահանջներին և (կամ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտերին կամ երրորդ երկրների օրենսդրությանը համապատասխան, ձևակերպվում են համապատասխանության գնահատման ընթացակարգի արդյունքներով.
«փոխադարձ առևտրի տեխնիկական խոչընդոտներ» նշանակում է տեխնիկական կանոնակարգման ոլորտում, այդ թվում՝ Միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի, Միության շրջանակներում կիրառվող համապատասխանության գնահատման չափանիշների և ընթացակարգերի պահանջների տարբերությունը տեխնիկական կանոնակարգման ոլորտում, այդ թվում՝ նույնանուն արտադրատեսակների նկատմամբ երրորդ երկրում կիրառվող՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտներին ներկայացվող՝ երրորդ երկրների տարածքում կիրառման համար պարտադիր պահանջները կանոնակարգող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի, համապատասխանության գնահատման չափանիշների և ընթացակարգերի պահանջներից, որը փոխադարձ առևտրում հանգեցնում է խոչընդոտների.
«երրորդ երկիր» նշանակում է պետություն և (կամ) Միության անդամ չհանդիսացող պետությունների միավորում:
Սույն Համաձայնագրում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են Պայմանագրում սահմանված իմաստներով: