Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից իրականացվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու ամսաթվից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

2. Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ՝ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը։

3. Սույն Համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Միության իրավունքի մաս է կազմում։

Կատարված է ______________ քաղաքում, 2016 թվականի _______________-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն Համաձայնագրի ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կտրամադրի դրա հաստատված պատճենը։

Հայաստանի Հանրապետության կողմից Բելառուսի Հանրապետության կողմից Ղազախստանի Հանրապետության կողմից Ղրղզստանի Հանրապետության կողմից Ռուսաստանի Դաշնության կողմից

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։