Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Միջազգային պայմանագրեր կարող են կնքվել միայն հետևյալ պայմանների առկայության դեպքում՝

Միության տարածքում շրջանառության մեջ դրվող արտադրանքի՝ Միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին համապատասխանության ապահովում, և երրորդ երկրի տարածքում շրջանառության մեջ դրվող արտադրանքի՝ երրորդ երկրի օրենսդրությանը համապատասխան սահմանված պահանջներին համապատասխանության ապահովում,

Միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերով սահմանված պարտադիր պահանջների և երրորդ երկրի օրենսդրությամբ սահմանված պահանջների՝ միմյանց համարժեք լինելու աստիճանի սահմանում,

երրորդ երկրում՝ այդ երկրի օրենսդրությանը համապատասխան իրավասու (լիազորված) ճանաչված հավատարմագրման մարմնի առկայություն և դրա կողմից, հավատարմագրման ոլորտում միջազգային ստանդարտների պահանջներին համաձայն, համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրման իրականացում,

անդամ պետությունների և երրորդ երկրների հավատարմագրման մարմինների կողմից, հավատարմագրման ոլորտում միջազգային ստանդարտների պահանջներին համաձայն, համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման ընթացակարգերի փոխադարձ համեմատական գնահատում իրականացնելու միջոցով ընթացակարգերի համարժեքության ապահովում,

Միության շրջանակներում և երրորդ երկրում իրականացվող համապատասխանության գնահատման ընթացակարգերի համարժեքության սահմանում,

անդամ պետությունների և երրորդ երկրի կողմից պարտադիր պահանջների պահպանմամբ համապատասխանության գնահատման արդյունքների փոխադարձ ճանաչում, որոնք ստացվել են անդամ-պետությունների և երրորդ երկրի կողմից լիազորված (նշանակված) համապատասխանության գնահատման մարմինների կողմից (այսուհետ՝ համապատասխանության գնահատման արդյունքների ճանաչում):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։