Հոդված 8
Հոդված 8
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 90 օրացուցային օրվա ընթացքում անդամ պետությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողով են ներկայացնում նախքան սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու ամսաթիվը անդամ պետությունների կողմից կնքված այն արտադրանքի վերաբերյալ երկկողմանի համաձայնագրերի մասին տեղեկատվությունը, որը Միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ է, այդ երկկողմանի համաձայնագրերի պատճենները, ինչպես նաև այն արտադրանքի ցանկերը, որի նկատմամբ վերացվում են տեխնիկական խոչընդոտները, և համապատասխանության գնահատման արդյունքների փոխադարձ ճանաչում իրականացնող անդամ պետությունների և երրորդ երկրների համապատասխանության գնահատման մարմինների ցանկերը:
2. Անդամ պետություններն ապահովում են սույն hոդվածի 1-ին կետում նշված երկկողմ համաձայնագրերի համապատասխանեցումը Պայմանագրին և սույն Համաձայնագրին:
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ապահովում է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում Միության պաշտոնական կայքում սույն hոդվածի 1-ին կետում նշված՝ միջազգային պայմանագրերի և երկկողմանի համաձայնագրերի վերաբերյալ տեղեկատվության տեղադրումը՝ նշելով այն արտադրանքը, որի նկատմամբ վերացվում են տեխնիկական խոչընդոտները, և անդամ պետությունների և երրորդ երկրների համապատասխանության գնահատման լիազորված (նշանակված) մարմինների ցանկերը: