Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

Անցումային դրույթներ

Կենսաթոշակի նշանակումն ու վճարումն իրականացվում են հետևյալ կարգով՝

սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո ձեռք բերված աշխատանքային ստաժի համար կենսաթոշակը նշանակվում և վճարվում է այն անդամ պետության կողմից, որի տարածքում ձեռք է բերվել համապատասխան աշխատանքային ստաժը.

սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց առաջ ձեռք բերված աշխատանքային ստաժի համար կենսաթոշակը նշանակվում և վճարվում է անդամ պետությունների օրենսդրությանը և 1992 թվականի մարտի 13-ի «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» համաձայնագրին համապատասխան, իսկ Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար՝ 2006 թվականի հունվարի 24-ին Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության միջև կնքված՝ Սոցիալական ապահովության բնագավառում համագործակցության պայմանագրին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։