Հոդված 9
Հոդված 9
Բժշկական զննումը և հաշմանդամություն սահմանելը
1. Հաշմանդամությունը սահմանելու նպատակներով աշխատավորի (ընտանիքի անդամի) բժշկական զննումն իրականացվում է բնակության պետության օրենսդրությանը համապատասխան՝ ըստ նրա բնակության վայրի:
2. Հաշմանդամության խմբի, ժամկետի և պատճառի (աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանի) մասին որոշումներն ընդունվում են (այդ թվում նաև հեռակա կարգով) այն անդամ պետության բժշկասոցիալական փորձաքննությունն (համալիր զննումն) իրականացնող մարմնի (հաստատության) կողմից, որի օրենսդրությանը համաձայն իրականացվում են համապատասխան կենսաթոշակի նշանակումն ու վճարումը։
Անհրաժեշտության դեպքում հաշվի են առնվում մյուս անդամ պետությունների համապատասխան հաստատությունների կողմից տրված տեղեկանքները և բժշկական եզրակացությունները։
Տվյալ որոշումներն ընդունվում են անհատույց հիմունքներով: