Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Կենսաթոշակի իրավունքի իրագործումը

1. Մեկ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան կենսաթոշակի նշանակումն ու վճարումը չեն ազդում մյուս անդամ պետության օրենսդրության համաձայն աշխատավորի (ընտանիքի անդամի)՝ միաժամանակ այդ և (կամ) այլ տեսակի կենսաթոշակ նշանակելու և վճարելու իրավունքի վրա։

2. Հաշվի առնելով սույն համաձայնագրի դրույթները՝ կենսաթոշակի նշանակումն իրականացվում է անդամ պետության իրավասու մարմնի կողմից՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան աշխատավորի (ընտանիքի անդամի) կենսաթոշակի իրավունքի ծագման դեպքում՝ անկախ մյուս անդամ պետության օրենսդրության համաձայն այդ աշխատավորի (ընտանիքի անդամի) կենսաթոշակի իրավունքի ծագման օրվանից։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։