Հոդված 2
Հոդված 2
Անձանց շրջանակը և կիրառության ոլորտը
1. Սույն համաձայնագիրը կիրառվում է աշխատավորների և ընտանիքի անդամների նկատմամբ։
2. Սույն համաձայնագիրը տարածվում է հետևյալ կենսաթոշակների վրա.
2.1. Հայաստանի Հանրապետությունում՝
1) աշխատանքային կենսաթոշակ՝
տարիքային.
արտոնյալ պայմաններով.
երկարամյա ծառայության.
հաշմանդամության.
կերակրողին կորցնելու դեպքում.
մասնակի.
2) պարտադիր կուտակային կենսաթոշակ՝ անուիտետ.
ծրագրային վճար.
միանվագ վճար.
միանվագ վճար ժառանգներին։
2.2. Բելառուսի Հանրապետությունում՝
1) աշխատանքային կենսաթոշակ՝
տարիքային.
երկարամյա ծառայության համար (բացի զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների և պետական ծառայողների կենսաթոշակներից).
հաշմանդամության.
կերակրողին կորցնելու դեպքում:
2.3. Ղազախստանի Հանրապետությունում՝
ձևավորված կենսաթոշակային վճարների հաշվին միասնական կուտակային կենսաթոշակային ֆոնդից կենսաթոշակային վճարումներ՝
կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո.
առաջին և երկրորդ խմբերի հաշմանդամություն սահմանելու դեպքում, եթե հաշմանդամությունը սահմանվել է անժամկետ.
միանվագ վճարում ժառանգներին։
2.4. Ղրղզստանի Հանրապետությունում՝
1) պետական սոցիալական ապահովագրության կենսաթոշակներ՝
տարիքային.
հաշմանդամության.
կերակրողին կորցնելու դեպքում.
2) կենսաթոշակի կուտակային մաս.
3) կուտակային կենսաթոշակային միջոցների հաշվին վճարումներ։
2.5. Ռուսաստանի Դաշնությունում՝
1) ապահովագրական կենսաթոշակ՝
ծերության.
հաշմանդամության.
կերակրողին կորցնելու դեպքում.
2) ապահովագրական կենսաթոշակին ամրագրված վճարում, ապահովագրական կենսաթոշակին ամրագրված վճարման բարձրացում և (կամ) ավելացում և ապահովագրական կենսաթոշակին լրավճար, եթե սույն համաձայնագրով այլ բան նախատեսված չէ.
3) կուտակային կենսաթոշակ.
4) կուտակային կենսաթոշակային միջոցների հաշվին վճարումներ։
3. Պետական նպաստները (ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում) Հայաստանի Հանրապետությունում, սոցիալական կենսաթոշակները Բելառուսի Հանրախետությունում, ամենամսյա սոցիալական նպաստները Ղրղզստանի Հանրապետությունում և սոցիալական կենսաթոշակները Ռուսաստանի Դաշնությունում նշանակվում և վճարվում են աշխատավորի (ընտանիքի անդամի) բնակության պետության օրենսդրությանը համապատասխան՝ պայմանով, որ այդ աշխատավորը (ընտանիքի անդամը) չի ստանում (հրաժարվել է ստանալ) այլ անդամ պետության կողմից նշանակած կենսաթոշակը:
Այն դեպքում, երբ աշխատավորը (ընտանիքի անդամը) այն կենսաթոշակը ստացողն է, որի չափը չի հասնում սույն կետի առաջին պարբերության մեջ նշված կենսաթոշակի (նպաստի) չափին, ապա տվյալ կենսաթոշակը (նպաստը) նշանակվում և նրան է վճարվում տվյալ կենսաթոշակի (նպաստի) չափի և այլ անդամ պետությունից ստացվող կենսաթոշակի գումարի միջև որպես տարբերություն հաշվարկված չափով:
4. Կենսաթոշակների (նպաստների) մյուս տեսակները նշանակվում և վճարվում են աշխատավորի (ընտանիքի անդամի) բնակության պետության օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն համաձայնագիրը կիրառվում է նաև կենսաթոշակային ապահովության մասին օրենսդրությամբ կարգավորվող հարաբերությունների նկատմամբ, որը փոփոխում և (կամ) լրացնում է սույն հոդվածի 2-րդ կետում նշված դրույթները և չի հակասում Համաձայնագրի նորմերին: