Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Աշխատավորների հավասար իրավունքները

1. Աշխատավորների կենսաթոշակային իրավունքների ձևավորումն իրականացվում է կենսաթոշակային վճարների հաշվին՝ աշխատանքի տեղավորման պետության քաղաքացիների կենսաթոշակային իրավունքների ձևավորման միևնույն պայմաններով և միևնույն կարգով։

2. Աշխատավորներին (ընտանիքի անդամներին) կենսաթոշակի նշանակման և վճարման իրավունքի իրագործումն իրականացվում է աշխատանքի տեղավորման պետության քաղաքացիների համար կիրառվող միևնույն պայմաններով։

3. Աշխատավորը (ընտանիքի անդամը) իրավունք ունի դիմելու բնակության պետության իրավասու մարմին և (կամ) աշխատանքի տեղավորման պետության իրավասու մարմին՝ կենսաթոշակի նշանակման և վճարման համար։

Կենսաթոշակային ապահովության նպատակով դիմումը և մյուս փաստաթղթերը մեկ անդամ պետության իրավասու մարմին ներկայացնելու ամսաթիվը համարվում է դրանք մյուս անդամ պետության իրավասու մարմին ներկայացնելու ամսաթիվ։

Սույն համաձայնագրի իրագործման շրջանակներում իրավասու մարմինների միջև փաստաթղթերի առաքման ժամկետը չի ներառվում կենսաթոշակ սահմանելու մասին դիմումն ուսումնասիրելու և դրա մասին որոշում ընդունելու ժամկետի մեջ։

4. Աշխատավորին (ընտանիքի անդամին) կենսաթոշակի նշանակումը և վճարումը չեն կարող մերժվել բնակության վայրի՝ մյուս անդամ պետության տարածքում գտնվելու հիման վրա, եթե սույն համաձայնագրով այլ բան սահմանված չէ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։