Հոդված 2
Հոդված 2
Իրավաբանական անձանց և որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձանց (այսուհետ՝ անհատ ձեռնարկատերեր) կողմից արտադրանքի մասով և (կամ) արտադրանքին ներկայացվող պահանջների հետ կապված նախագծման (ներառյալ՝ հետազոտությունները), արտադրման, կառուցման, մոնտաժման, կարգաբերման, շահագործման, պահման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման գործընթացների (այսուհետ՝ արտադրանքի կենսական պարբերաշրջանի փուլեր) մասով Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պարտադիր պահանջների կատարումը ենթակա է պետական հսկողության (վերահսկողության):
Կախված արտադրանքի կենսական պարբերաշրջանի փուլից՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջները չկատարելու համար պատասխանատվություն են կրում իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, այդ թվում՝ արտադրողները, արտադրողի կողմից լիազորված անձինք, ներմուծողներն ու վաճառողները, որոնք իրականացնում են տեխնիկական կանոնակարգման օբյեկտների արտադրություն և (կամ) համապատասխանության գնահատում, և (կամ) արտադրանքը շրջանառության մեջ դնելը և (կամ) իրացնելը, ինչպես նաև համապատասխանության գնահատման մարմինները (այդ թվում՝ սերտիֆիկացման մարմինները, փորձարկման լաբորատորիաները (կենտրոնները)), որոնք իրականացնում են Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: