Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Պետական հսկողությունը (վերահսկողությունը) իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան լիազորված՝ անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմինների (այսուհետ՝ պետական հսկողության (վերահսկողության) մարմիններ) կողմից՝ հետևյալ սկզբունքների հիման վրա՝

իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի բարեխղճության կանխավարկած.

պետական հսկողության (վերահսկողության) մարմինների գործունեության հրապարակայնություն.

սպառողների իրավունքների պաշպանության ապահովում.

պետական հսկողության (վերահսկողության) իրականացման համակարգայնություն.

պետական հսկողության (վերահսկողության) մարմինների պաշտոնատար անձանց արհեստավարժություն և կոմպետենտություն.

ստուգվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի իրավունքների ու օրինական շահերի պահպանում.

պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումներ նշանակելիս և անցկացնելիս, դրանց արդյունքներով որոշումներ կայացնելիս օրինականության պահպանում.

արտադրողներից, վաճառողներից, կատարողներից և ձեռքբերողներից (այդ թվում՝ սպառողներից) պետական հսկողության (վերահսկողության) մարմինների անկախություն.

անդամ պետության մեկ մարմնի կողմից պետական հսկողության (վերահսկողության) լիազորությունները հավատարմագրման լիազորությունների հետ համատեղելու անթույլատրելիություն՝ բացառությամբ անդամ պետության հավատարմագրման մարմնի կողմից անդամ պետությունների՝ համապատասխանության գնահատման հավատարմագրված մարմինների (այդ թվում՝ սերտիֆիկացման մարմինների, փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների)) գործունեության նկատմամբ հսկողության իրականացման.

պետական հսկողության (վերահսկողության) մարմինների պաշտոնատար անձանց օբյեկտիվություն և անկողմնակալություն.

պետական հսկողության (վերահսկողության) մարմինների գործունեության պետական ֆինանսավորում.

իրավախախտումը կանխելու առաջնահերթություն պատժի նկատմամբ (բացառությամբ այն դեպքերի, երբ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքը հայտնաբերելուն և դրա տարածումը կանխելուն ուղղված միջոցներ չձեռնարկելը կարող է հանգեցնել մարդու կյանքին և (կամ) առողջությանը, կենդանիների ու բույսերի կյանքին և (կամ) առողջությանը, շրջակա միջավայրին վնաս հասցնելուն).

Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների խախտման ռիսկի գնահատում.

անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մի քանի մարմինների կողմից՝ Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված միևնույն պարտադիր պահանջների կատարման մասով մեկ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ ստուգումների անցկացման անթույլատրելիություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։