Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

1. Միության շրջանակներում Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ ընդհանուր գործընթացներն իրագործելիս պետական հսկողության (վերահսկողության) մարմինների և անդամ պետությունների այլ լիազորված մարմինների միջև օպերատիվ փոխգործակցության նպատակով ապահովվում է վտանգավոր արտադրանքի մասին տեղեկացման համակարգի գործունեությունը:

2. Վտանգավոր արտադրանքի մասին տեղեկացման համակարգի գործունեության շրջանակներում իրականացվում է ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների ձևավորում, վարում և օգտագործում, ինչպես նաև տեղեկությունների փոխանակում, այդ թվում՝

1) Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող՝ հայտնաբերված արտադրանքի մասին, ինչպես նաև անդամ պետությունների տարածքներում այդ արտադրանքի շրջանառության կանխմանը, հայտնաբերմանը և կանխարգելմանը և (կամ) հայտնաբերված խախտումների բացասական հետևանքների վերացմանն ուղղված՝ ձեռնարկված միջոցների մասին.

2) անդամ պետության տարածքում Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքն առանց համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի կամ դրա անցկացման մասին տեղեկությունների իրացնելու՝ հայտաբերված դեպքերի մասին.

3) արտադրանքի համապատասխանության գնահատման մասով Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտման հայտնաբերված փաստերի, այդ թվում՝ սերտիֆիկացման աշխատանքների կատարման կանոնների խախտման փաստերի և հետազոտությունների (փորձարկումների) և չափումների ոչ հավաստի արդյունքների ներկայացման փաստերի մասին:

3. Տեղեկությունների ներկայացման, հավաքման և ամփոփման կարգը, դրանց կազմը, սույն հոդվածի 2-րդ կետում նշված ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներում դրանք տեղադրելու կարգը, ինչպես նաև վտանգավոր արտադրանքի մասին տեղեկացման համակարգի գործունեության կանոնները սահմանվում են Հանձնաժողովի կողմից:

4. Պետական հսկողության (վերահսկողության) մարմինները և անդամ պետության այլ լիազորված մարմինները ձեռնարկում են անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված՝ անդամ պետությունների տարածքներում Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքը շրջանառության մեջ դնելու և դրա շրջանառության կանխմանը և կանխարգելմանն ուղղված միջոցներ այն դեպքում, երբ այդ արտադրանքի մասին տեղեկատվություն է պարունակվում վտանգավոր արտադրանքի մասին տեղեկացման համակարգում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։