Հոդված 9
Հոդված 9
1. Պետական հսկողության (վերահսկողության) մարմինները փոխգործակցություն են իրականացնում հետևյալ նպատակներով՝
1) անդամ պետությունների տարածքներում Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հայտնաբերում, այդ թվում՝ համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթուղթ տրամադրած մարմնին կամ այդ փաստաթուղթն ընդունած իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջն այդ փաստաթղթի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու (անվավեր ճանաչելու) անհրաժեշտության վերաբերյալ կարգադրագիր տալու մասին որոշում ընդունելու նպատակով.
2) անդամ պետությունների տարածքներում Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքը շրջանառության մեջ դնելու և դրա շրջանառության կանխում:
2. Համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի գործողության կասեցումը կամ դադարեցումը (անվաներ ճանաչումը) պետական հսկողության (վերահսկողության) մարմինների և (կամ) անդամ պետության այլ լիազորված մարմինների կողմից իրականացվում է այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:
3. Անդամ պետությունը, որը համաձայն չէ մյուս անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմնի կողմից անցկացված միջոցառումների արդյունքներին, կարող է դիմել Հանձնաժողով՝ այդ անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմնի կողմից համապատասխան արտադրանքի մասով ձեռնարկված միջոցների հիմնավոր լինելու հարցը քննելու խնդրանքով (հաշվի առնելով Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջները):
Այդ դիմումի ուսումնասիրման արդյունքներով Հանձնաժողովի կոլեգիան կարող է առաջարկել այն անդամ պետությանը, որի պետական հսկողության (վերահսկողության) մարմնի կողմից ընդունվել է համապատասխան միջոցի կիրառման մասին որոշումը, վերանայել պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումների արդյունքները՝ հաշվի առնելով Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջները:
Նշված դիմումների ուսումնասիրման կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից: