Հոդված 2
Հոդված 2
Համաձայնագրի նպատակը
Սույն համաձայնագրի նպատակը Եվրասիական տնտեսական միության եւ ՉԺՀ-ի մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների ու միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանն ուղղված համագործակցության կազմակերպումն է, որը հնարավորություն է տալիս ապահովելու՝
Եվրասիական տնտեսական միության եւ ՉԺՀ-ի մաքսային տարածք ներսբերվող ապրանքների, ինչպես նաեւ տարանցիկ փոխադրման կարգով տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսային ընթացակարգերի արագ իրականացումը.
ապրանքների եւ միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ՝ տեղեկատվության փոխանակման ժամանակ ստացված տվյալների օգտագործումը՝ ռիսկերի կառավարման ոլորտում արդյունավետության բարձրացման եւ մաքսային հսկողության ձեւերի կատարելագործման համար.
հավանական վտանգ ներառող, տեղափոխման համար արգելված եւ սահմանափակված ապրանքների՝ մաքսային հսկողությունից խուսափելու ճանապարհով դեպի Եվրասիական տնտեսական միության եւ ՉԺՀ-ի մաքսային տարածքներ կատարվող ներսբերման հետ կապված ռիսկերի եւ անվտանգության ապահովման ոլորտում Կողմերի շահերին առնչվող այլ ռիսկերի նվազեցումը: