Հոդված 7
Հոդված 7
Համաձայնագրի կիրարկման հարցերով փոխգործակցությունը
1. Տարին մեկ անգամ Կողմերն անցկացնում են աշխատանքային հանդիպում սույն համաձայնագրի կիրարկման հարցերի քննարկման համար:
Անհրաժեշտության դեպքում Կողմերը խորհրդատվությունների միջոցով կարող են համաձայնեցնել լրացուցիչ աշխատանքային հանդիպումների անցկացումը:
2. Սույն համաձայնագրի կիրարկման հարցերի վերաբերյալ նամակագրությունն իրականացվում է ռուսերենով կամ չինարենով։