Հոդված 5
Հոդված 5
Տեղեկատվության փոխանակումը
1. Սույն համաձայնագրի կիրարկման շրջանակներում փոխանակման ենթակա՝ ապրանքների եւ միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը ձեւավորվում է մաքսային փաստաթղթերից ստացվող տեղեկությունների հիման վրա:
Այդպիսի տեղեկատվության փոխանակումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ պարբերաբար:
2. Տեղեկատվության փոխանակումն իրականացվում է ռուսերենով կամ չինարենով։
Առանձին վավերապայմանների մասով տեղեկությունները կարող են ներկայացվել լատիներեն այբուբենի կիրառմամբ:
Ծածկագրված ձեւով տրամադրվող տեղեկատվության փոխանցման դեպքում օգտագործվում են միջազգային ստանդարտների հիման վրա մշակված դասակարգիչներ եւ տեղեկագրքեր:
3. Սույն համաձայնագրի կիրարկման շրջանակներում տեղեկատվության փոխանակումն ապահովելու նպատակով Կողմերը պետք է արդիականացնեն իրենց տեղեկատվական համակարգերը եւ նախօրոք իրականացնեն տեղեկատվության փոխանակմանը պատրաստվելու համար անհրաժեշտ բոլոր տեխնիկական աշխատանքները: