Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Համաձայնագրի առարկան

1. Սույն համաձայնագրի կիրարկման շրջանակներում Կողմերն իրականացնում են ավտոմոբիլային, երկաթուղային, օդային, ջրային (ծովային եւ գետային) տրանսպորտի տեսակներով Եվրասիական տնտեսական միության եւ ՉԺՀ-ի մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների եւ միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում:

2. Տեղեկատվության փոխանակումն իրականացվում է փուլային կարգով՝ Կողմերի կողմից տեխնիկական պատրաստվածության մակարդակին հասնելուն զուգընթաց՝ այն առանձին արձանագրություններին համապատասխան, որոնք կնքվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների այն կենտրոնական մաքսային մարմինների եւ ՉԺՀ-ի գլխավոր մաքսային վարչության միջեւ, որոնք իրենց պետությունների օրենսդրության հիման վրա իրականացնում են պետական քաղաքականության եւ մաքսային գործի ոլորտում նորմատիվ ակտերի կիրարկման գործառույթներ, ինչպես նաեւ իրականացնում են հսկողության եւ վերահսկողության գործառույթներ մաքսային գործի ոլորտում՝ հաշվի առնելով սույն համաձայնագրի դրույթները:

Նշված արձանագրություններից առաջինը պետք է ստորագրվի սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 18 ամիսը լրանալուց ոչ ուշ:

3. Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված արձանագրություններով պետք է սահմանվեն այն ապրանքների եւ միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկությունների ծավալն ու կազմը, որոնց մասով իրականացվում է տեղեկատվության փոխանակումը՝ հաշվի առնելով սույն հոդվածի 5-7-րդ կետերը, սույն համաձայնագրի թիվ 1 հավելվածը եւ Կողմերի կողմից սահմանված չափանիշները, այդ թվում՝ ապրանքների տեղափոխման ուղղությունները եւ դրանց փոխադրման եղանակները, ապրանքների ծածկագրերը, անցակետերը, ինչպես նաեւ տեղեկատվության փոխանակման տեխնիկական պայմանները (տեղեկությունների կառուցվածքը եւ ձեւաչափը, օգտագործվող դասակարգիչներն ու տեղեկագրքերը, փոխանակման կարգը եւ կանոնակարգը, փոխանակման եղանակները, տեղեկատվական փոխգործակցության կազմակերպման սխեման, տեղեկատվության փոխանակման ժամանակ անվտանգության ապահովմանը ներկայացվող պահանջները):

Փոխանցվող տեղեկությունների կառուցվածքն ու ձեւաչափը սահմանվում են՝ հաշվի առնելով տվյալների էլեկտրոնային փոխանակման ոլորտում միջազգային չափորոշիչները, ինչպես նաեւ Համաշխարհային մաքսային կազմակերպության եւ Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի առաջարկությունները։

4. Կողմերը պետք է ձգտեն ընդլայնել փոխանակման ենթակա տեղեկությունների ծավալն ու կազմը՝ հաշվի առնելով սույն հոդվածի 5-7-րդ կետերը եւ սույն համաձայնագրի թիվ 2 հավելվածը:

5. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները տեղեկատվություն են տրամադրում ՉԺՀ-ին այն ապրանքների եւ միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ, որոնք Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից դուրսհանվում են դեպի՝

ՉԺՀ,

երրորդ երկրներ (տարածաշրջաններ)՝ ՉԺՀ-ի մաքսային տարածքով տարանցիկ փոխադրում իրականացնելով:

6. ՉԺՀ-ն Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին տեղեկատվություն է տրամադրում այն ապրանքների եւ միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ, որոնք ՉԺՀ-ից դուրսհանվում են դեպի՝

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ,

երրորդ երկրներ (տարածաշրջաններ)՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով տարանցիկ փոխադրում իրականացնելով:

7. Տեխնիկական պատրաստվածության մակարդակին հասնելուց հետո Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները եւ ՉԺՀ-ն պետք է փոխանակեն տեղեկատվություն այն ապրանքների եւ միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ, որոնք երրորդ երկրներից (տարածաշրջաններից) տարանցիկ փոխադրմամբ տեղափոխվում են դեպի՝

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ՉԺՀ-ի մաքսային տարածքով,

ՉԺՀ՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով,

երրորդ երկրներ (տարածաշրջաններ)՝ Եվրասիական տնտեսական միության եւ ՉԺՀ-ի մաքսային տարածքներով:

8. Սույն համաձայնագրի կիրարկման շրջանակներում չի իրականացվում՝ ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանքներ տեղափոխվող, ինչպես նաեւ միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող ապրանքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում:

9. Սույն համաձայնագրի կիրարկման շրջանակներում չի իրականացվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը եւ ՉԺՀ-ի օրենսդրությանը համապատասխան պետական գաղտնիք (պետական գաղտնիքներ) կազմող տեղեկություններին վերաբերող տեղեկատվության փոխանակում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։