Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Փոխգործակցության մեխանիզմը

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից սույն համաձայնագրի շրջանակներում տեղեկատվության փոխանակման համար պատասխանատու լիազորված մարմինները կենտրոնական մաքսային մարմիններն են:

2. ՉԺՀ-ի կողմից սույն համաձայնագրի շրջանակներում տեղեկատվության փոխանակման համար պատասխանատու լիազորված մարմինը ՉԺՀ-ի գլխավոր մաքսային վարչությունն է:

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ապահովում է սույն համաձայնագրի դրույթների կիրարկման համակարգումը եւ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ տեղեկատվության փոխանակման կազմակերպումը՝ հաշվի առնելով սույն համաձայնագրի դրույթները:

4. Եթե Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինները հանդես են գալիս որպես ուղարկող երկրի կամ տարանցման երկրի մաքսային մարմիններ, ապա համապատասխան լիազորված մարմիններն ապրանքների եւ միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցում են Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգ՝ այդպիսի տեղեկատվությունը ՉԺՀ-ի լիազորված մարմնին փոխանցելու համար:

5. Եթե ՉԺՀ-ի մաքսային մարմինները հանդես են գալիս որպես ուղարկող երկրի կամ տարանցման երկրի մաքսային մարմիններ, ապա ՉԺՀ-ի լիազորված մարմինն ապրանքների եւ միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցում է Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգ՝ այդպիսի տեղեկատվությունը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմիններին փոխանցելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։