Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-01-01-ից մինչև 2009-02-05։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2009-02-05-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · ԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 19. Աշխատանք փնտրող անձանց և գործազուրկների իրավական երաշխիքները

գործել է մինչև 2009-02-05ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 19. Աշխատանք փնտրող անձանց և գործազուրկների իրավական երաշխիքները

1. Աշխատանք փնտրող անձինք իրավունք ունեն՝

1) զբաղվածության պետական ծառայությունից անվճար ստանալու բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության և բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերի վերաբերյալ անվճար խորհրդատվության.

2) զբաղվածության պետական ծառայությունում գրանցված թափուր աշխատատեղերի վերաբերյալ անվճար տեղեկությունների ստացման, հարմար աշխատանքի ընտրության և տեղավորման անվճար միջնորդության.

3) զբաղվածության պետական ծառայության պաշտոնատար անձանց և գործատուների գործողությունների և անգործության վերադասության կամ դատական կարգով բողոքարկման:

2. Աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամ անձինք իրավունք ունեն նաև անվճար մասնագիտական ուսուցման, աշխատանքային ունակությունների վերականգնման և աշխատանքի տեղավորման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով ֆինանսական աջակցության, իսկ երկարամյա ծառայության և արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող աշխատանք փնտրող չզբաղված անձինք` վերամասնագիտացման` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. (մասն ուժը կորցրել է 24.10.07 ՀՕ-243-Ն)

4. Գործազուրկները, սույն հոդվածի առաջին մասով նախատեսված իրավունքներից բացի, սույն օրենքով սահմանված կարգով իրավունք ունեն նաև՝

1) անվճար վերամասնագիտացման և որակավորման բարձրացման (մասնագիտական կրթություն և որակավորում ունեցողները), անվճար նախնական մասնագիտական պատրաստման և արհեստագործական ուսուցման (մասնագիտական կրթություն և որակավորում չունեցողները), որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

2) վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցության.

3) ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար ֆինանսական աջակցության, որի տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(19-րդ հոդվածը խմբ., փոփ. 24.10.07 ՀՕ-243-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։