Գլուխ 7 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 36. Առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող գործազուրկի մահվան
Հոդված 36. Առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող գործազուրկի մահվան
դեպքում թաղման նպաստի վճարումը
Առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող գործազուրկի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին վճարվում է թաղման նպաստ՝ գործազրկության նպաստի եռապատիկի չափով՝ դիմումը և օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ փաստաթղթերը գործազուրկի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, զբաղվածության պետական ծառայություն ներկայացնելու դեպքում: