Հոդված 13. Բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերը
Հոդված 13. Բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերը
1. Բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերն են`
1) գործազրկության նպաստի վճարումը.
2) գործազուրկների մասնագիտական ուսուցումը.
3) աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների մասնագիտական ուսուցումը, աշխատանքային ունակությունների վերականգնումը.
4) գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցումը.
5) երկարամյա ծառայության, արտոնյալ պայմաններով և մասնակի կենսաթոշակ ստացող աշխատանք փնտրող չզբաղված անձանց վերամասնագիտացումը.
6) այլ վայր աշխատանքի գործուղման կապակցությամբ գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների նյութական ծախսերի հատուցումը.
7) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը.
8) աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի ընդունելիս աշխատավարձի մասնակի փոխհատուցումը գործատուին.
9) վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպումը.
10) աշխատանքի տոնավաճառի կազմակերպումը.
11) մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների աշխատանքային պրակտիկայի կազմակերպումը գործատուի մոտ.
12) աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների համար աշխատատեղերի հարմարեցումը գործատուի մոտ.
13) աշխատաշուկայի հետազոտման և կանխատեսման աշխատանքների կազմակերպումը.
14) թաղման նպաստի վճարումը:
(13-րդ հոդվածը խմբ. 24.10.07 ՀՕ-243-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-37-Ն, խմբ. 22.12.10. ՀՕ-23-Ն)