Հոդված 1
Հոդված 1
Համաձայնագրի առարկան
Սույն համաձայնագրով սահմանվում են՝
«մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ընդհանուր ապահովում կիրառելու առանձնահատկություններն այն դեպքերում, երբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպումն իրականացվելու է մեկ անդամ պետության մաքսային մարմնի կողմից, իսկ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ընդհանուր ապահովումը տրամադրվել է մեկ այլ անդամ պետության մաքսային մարմնի.
«մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ երաշխավորությունը որպես մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ապահովման եղանակ կիրառելու առանձնահատկություններն այն դեպքերում, երբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպումը իրականացվելու է մեկ անդամ պետության մաքսային մարմնի կողմից, իսկ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ապահովումը տրամադրվել է մեկ այլ անդամ պետության մաքսային մարմնի։