Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

1. Թողարկված (տրված) պահեստային վկայագրի մասին տեղեկությունները գրանցվում են պահեստային վկայագրերի ռեեստրում։

2. Պահեստային վկայագրի մասով իրավունքների փոխանցման դեպքում պահեստային վկայագրերի ռեեստրում կատարվում է համապատասխան գրառում։

3. Պահեստային վկայագրերի ռեեստրը պարունակում է սույն համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված տեղեկություններ, ինչպես նաև տեղեկություններ՝

ա) գրավառուի անվանման, գտնվելու վայրի, այն համարի մասին, որը նրան նույնականացնում է որպես անդամ պետության հարկ վճարող (գյուղատնտեսական արտադրանքը գրավ դնելու դեպքում).

բ) պահեստային վկայագրի մասով իրավունքների փոխանցման մասին.

գ) պահեստային վկայագրի մարման մասին.

դ) պահեստային վկայագրի մասով իրավունքների սահմանափակման մասին։

4. Պահեստային վկայագրերի ռեեստրի ձևավորման և վարման կարգը սահմանվում է անդամ պետության օրենսդրությամբ՝ հաշվի առնելով սույն հոդվածի դրույթները։

5. Պահեստային վկայագրերի մասով իրավունքների հաշվառումը կարող է իրականացվել անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանվող կազմակերպությունների ներգրավմամբ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։