Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

1. Պահեստային վկայագրով պահպանման ընդունված գյուղատնտեսական արտադրանքն իր պահպանման ժամկետի ընթացքում կարող է լինել գրավի առարկա, որը ձևակերպվում է պահեստային վկայագրի մասով իրավունքների սահմանափակման մասին տեղեկությունները պահեստային վկայագրերի ռեեստրում ներառելու միջոցով։

2. Պահեստային վկայագրերի ռեեստրում պարունակվող պահեստային վկայագիրը գրավ դնելու մասին տեղեկությունների առկայության դեպքում պահեստային վկայագրի սեփականատերը պահեստից չի կարող վերցնել գյուղատնտեսական արտադրանքը՝ մինչև գրավով ապահովված պարտավորությունների մարումը։

3. Պահեստը գյուղատնտեսական արտադրանքը հանձնում է պահեստային վկայագրի սեփականատիրոջը՝ պահեստային վկայագրերի ռեեստրում դրա մասով իրավունքների իրականացման համար սահմանափակումների մասին տեղեկությունների բացակայության դեպքում։

4. Սույն հոդվածի 3-րդ կետի պահանջներին հակառակ՝ այն պահեստային վկայագրի սեփականատիրոջը գյուղատնտեսական արտադրանքը հանձնած պահեստը, որի վերաբերյալ պահեստային վկայագրերի ռեեստրում պարունակվում է գրավի մասին գրառում, գրավառուի առջև պատասխանատվություն է կրում պահեստային վկայագրի գրավով ապահովված պարտավորությունները մարելու համար։

5. Այն պահեստային վկայագրի սեփականատերը, որը ծանրաբեռնված չէ դրա մասով իրավունքների իրականացման սահմանափակումներով, իրավունք ունի պահանջելու գյուղատնտեսական արտադրանքի մաս-մաս հանձնումը: Ընդ որում՝ սկզբնական պահեստային վկայագրի փոխարեն նրան թողարկվում (տրվում) է նոր պահեստային վկայագիր՝ պահեստում մնացած գյուղատնտեսական արտադրանքի համար։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։