Հոդված 7
Հոդված 7
Պահեստի և գյուղատնտեսական արտադրանքի տիրապետողի միջև հարաբերությունները ձևակերպվում են պահպանման հանրային պայմանագիր կնքելու միջոցով։ Պահպանման հանրային պայմանագրի տիպային ձևը սահմանվում է անդամ պետության օրենսդրությամբ՝ հաշվի առնելով դրանում հետևյալ պարտադիր տեղեկությունների ներառումը՝
պահպանման հանձնվող գյուղատնտեսական արտադրանքի քանակի և բնութագրերի, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի որակական ցուցանիշների մասին, որոնք անհրաժեշտ են դրա պահպանվածությունն ապահովելու համար.
անդամ պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետով պահպանման համար ընդունված՝ որակով միատարր գյուղատնտեսական արտադրանքի խմբաքանակի համար պահեստային վկայագիր թողարկելու (տալու), պահեստային վկայագրում նշված քանակով և որակով պահպանման համար ընդունված գյուղատնտեսական արտադրանքի պահպանվածությունն ապահովելու, ինչպես նաև պահպանման հանրային պայմանագրով իր քաղաքացիաիրավական պատասխանատվությունն ապահովագրելու և (կամ) պահեստային վկայագրերով պարտավորությունների կատարման երաշխավորման ֆոնդի (ֆոնդերի) մասնակից դառնալու պահեստի պարտավորությունների մասին։