Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

1. Սույն համաձայնագիրը կարգավորում է Միության շրջանակներում պահեստային վկայագրերի թողարկման (տրման), շրջանառության և մարման հետ կապված իրավահարաբերությունները և սահմանում է պահեստային վկայագրերին ներկայացվող պահանջները։

2. Միության շրջանակներում պահեստային վկայագրերի թողարկումը (տրամադրումը), շրջանառությունը և մարումն իրականացվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ հաշվի առնելով սույն համաձայնագրի դրույթները։

3. Պահեստային վկայագրերի շրջանառությունն իրականացվում է բորսայում և (կամ) արտաբորսայական շուկայում՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։

4. Գյուղատնտեսական արտադրանքի այն տեսակները, որոնց առնչությամբ թողարկվում (տրվում) են պահեստային վկայագրերը, սահմանվում են անդամ պետության օրենսդրությամբ։

5. Անդամ պետություններում թողարկված (տրված), պահեստային վկայագրերի ռեեստրներում ներառված և սույն համաձայնագրի պահանջներին համապատասխանող պահեստային վկայագրերը փոխադարձաբար ճանաչվում են անդամ պետությունների կողմից։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։