Հոդված 5
Հոդված 5
1. Պահեստն իր գործունեությունն իրականացնում է անդամ պետության տարածքում և պահպանում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված՝ գյուղատնտեսական արտադրանքի պահպանման կանոնները և գյուղատնտեսական արտադրանքի քանակական ու որակական հաշվառումը վարելուն ներկայացվող պահանջները։
Պահեստը պահեստային վկայագրերը թողարկում (տալիս) է պահեստային վկայագրերի թողարկմամբ (տրմամբ) գյուղատնտեսական արտադրանքի պահպանման համար ծառայությունների մատուցման թույլտվությունը անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրելու օրվանից կամ պահեստների ռեեստրում դրա մասին տեղեկություններն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներառելու օրվանից։
2. Պահեստների ռեեստրը պարունակում է հետևյալ տեղեկությունները՝
ա) գյուղատնտեսական այն արտադրանքի տեսակի մասին, որի պահպանման համար պահեստը մասնագիտացած է.
բ) պահեստի անվանման, տիպի, տարողության, պահպանման հասանելի ծավալի, գտնվելու վայրի և գյուղատնտեսական արտադրանքի պահպանման վայրի մասին.
գ) պահեստների ռեեստրում պահեստի գրանցումը հաստատող փաստաթղթի մասին, որը տրվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.
դ) այլ տեղեկություններ՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։