Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Անդամ պետությունն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում հետևյալի տեղադրումը՝

ինտերնետ ռեսուրս, որն անդամ պետության պահեստային վկայագրերի ռեեստրից տեղեկությունների հասանելիության միասնական կետ է տրամադրում.

այն կազմակերպությունների մասին տեղեկությունները, որոնք իրականացնում են գյուղատնտեսական արտադրանքի անվտանգության և որակի փորձաքննություն (անվանումը, գտնվելու վայրը, ինչպես նաև անձին որպես անդամ պետության հարկ վճարող նույնականացնող համարը).

օրենսդրական և այլ նորմատիվային իրավական ակտեր, որոնք կարգավորում են անդամ պետությունում պահեստային վկայագրերի շրջանառությունը, պահեստային վկայագրերի ռեեստրի ձևավորման ու վարման կարգը, ինչպես նաև այդպիսի ակտերի նախագծեր.

պահեստային վկայագրերի մասով պարտավորությունների կատարումը ապահովելու կարգի ու պայմանների վերաբերյալ տեղեկատվություն.

պահեստի և գյուղատնտեսական արտադրանքի տիրապետողի միջև պահպանման հանրային պայմանագրի տիպային ձև.

պահեստների ցանկ, որոնց պահեստային վկայագրերի թողարկմամբ (տրմամբ) գյուղատնտեսական արտադրանքի պահպանման համար ծառայությունների մատուցման թույլտվություններ են տրվել, կամ որոնք ներառվել են պահեստների ռեեստրում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։