Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

1. Պահեստների կողմից պահեստային վկայագրերի մասով պարտավորությունների կատարման ապահովումն իրականացվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան և նախատեսում է կազմակերպաիրավական միջոցառումների համալիր, որոնք ուղղված են պահեստների կողմից թողարկված (տրված) պահեստային վկայագրերի մասով պարտավորությունները՝ դրանց կողմից չկատարվելուց պահեստային վկայագրերի սեփականատերերի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, այդ թվում՝ անդամ պետություններում պահեստային վկայագրերի մասով պարտավորությունների կատարման երաշխավորման ֆոնդի (ֆոնդերի) ձևավորման կամ պահեստային վկայագրերի սեփականատերերի առջև պահեստների քաղաքացիաիրավական պատասխանատվության ապահովագրման միջոցով։

2. Անդամ պետություններում ստեղծվող՝ պահեստային վկայագրերի մասով պարտավորությունների կատարումն ապահովող համակարգին ներկայացվող պահանջները սահմանվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից՝ անդամ պետությունների առաջարկությունների հիման վրա։

3. Անդամ պետությունը, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, իր տարածքում ապահովում է հսկողություն՝ պահեստների կողմից պահեստային վկայագրերի թողարկման (տրման) և մարման կանոնները, գյուղատնտեսական արտադրանքի պահպանման կանոնները, անվտանգության պահանջները և գյուղատնտեսական արտադրանքի քանակական ու որակական հաշվառումը վարելու պահանջները պահպանելու նկատմամբ։

4. Անդամ պետությունն ապահովում է այն գյուղատնտեսական արտադրանքի որակի փորձաքննության անցկացումը, որի համար անդամ պետության տարածքում թողարկվում (տրվում) են պահեստային վկայագրերը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։