Հոդված 3
Հոդված 3
Անդամ պետությունը սահմանում է կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման մասին տվյալների բազա ձևավորելու համար պատասխանատու մարմին, ինչպես նաև՝ նշված տվյալների բազայում պարունակվող տեղեկությունները ներկայացնելու համար պատասխանատու մարմին (մարմիններ) (այսուհետ՝ պատասխանատու մարմին) և, սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին գրավոր ծանուցումն ուղարկելու հետ միաժամանակ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովին դիվանագիտական ուղիներով տեղեկացնում է այդ մարմինների, լիազորված մարմնի, անդամ պետության իրավապահ և մաքսային մարմինների մասին, որոնք մասնակցում են տեղեկատվական փոխգործակցությանը։
Նշված մարմինների փոփոխության դեպքում անդամ պետությունը 10-օրյա ժամկետում դիվանագիտական ուղիներով դրա մասին ծանուցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ծանուցումն ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում մյուս անդամ պետություններ է ուղարկում սույն հոդվածի համապատասխանաբար առաջին կամ երկրորդ պարբերության մեջ նշված տեղեկատվությունը։