Հոդված 6
Հոդված 6
1. Սույն համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկատվությունը գաղտնի է և, առանց այդ տեղեկատվությունը տրամադրած մարմնի գրավոր համաձայնության, չի կարող օգտագործվել այլ նպատակներով, քան այն նպատակները, որոնց համար այն հարցվել և ներկայացվել է։
Տեղեկատվական փոխգործակցությանը մասնակցող՝ անդամ պետության մարմինները ձեռնարկում են սույն համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկատվության պաշտպանությանը, պահպանմանը և ոչնչացմանն ուղղված միջոցներ՝ իրենց պետության օրենսդրությանը համապատասխան։ Նշված տեղեկատվությունը պահվում է ոչ ավելի երկար, քան պահանջվում է այն նպատակներով, որոնց համար դա փոխանցվել է։
Սույն համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկատվության չարտոնված տարածման, դրա կորստի, ոչնչացման կամ ոչ պատշաճ օգտագործման դեպքում տեղեկատվության հարցումը կատարած անդամ պետության իրավասու մարմինն անհապաղ տեղեկացնում է տեղեկատվությունը ներկայացրած անդամ պետության իրավասու մարմնին և համապատասխան քննություն է անցկացնում։ Անհրաժեշտության դեպքում անդամ պետությունների իրավասու մարմինները քննությունն իրականացնելիս փոխգործակցում են միմյանց հետ։
Սույն համաձայնագրի այն դրույթները, որոնք նախատեսում են սույն համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկատվության գաղտնիության ապահովում, ուժի մեջ են մնում սույն համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում կամ դրա մասնակիցների կազմից անդամ պետության դուրս գալու դեպքում։
2. Անդամ պետությունների պետական գաղտնիք (գաղտնիքներ) կազմող տեղեկությունների փոխանակման կարգը, պաշտպանության պայմանները և միջոցները սահմանվում են անդամ պետությունների միջև հարաբերություններում կիրառվող առանձին միջազգային պայմանագրերով։