Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

1. Սույն համաձայնագրի 4-րդ հոդվածում նշված հարցման իրականացումը մերժվում է, եթե՝

ա) հարցումը չի համապատասխանում սույն համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետում նշված պահանջներին,

բ) հարցումը ներկայացնող մարմինը հարցումն իրականացնելու համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվությունը տրամադրելու մասին հարցումն իր հասցեին ուղարկվելուց հետո 2 ամսվա ընթացքում հարցումն ստացող մարմնին անհրաժեշտ տեղեկատվություն չի տրամադրել,

գ) հարցումն օբյեկտիվորեն չի կարող իրականացվել հարցումն ստացող մարմնից չկախված պատճառներով,

դ) հարցման իրականացումը կարող է վնաս հասցնել հարցումն ստացող մարմնի անդամ պետության ինքնիշխանությանը և (կամ) ազգային անվտանգությանը։

2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա», «գ» և «դ» ենթակետերով նախատեսված՝ հարցման իրականացումը մերժելու դեպքերում հարցումը ներկայացնող մարմինը հարցումն ստացող մարմնի կողմից հարցումն ստանալու օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում գրավոր ծանուցվում է մերժման պատճառների մասին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։