Անցնել բովանդակությանը

Հոդված 16. Օրենքի 27-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16. Օրենքի 27-րդ հոդվածում՝

ա) առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե.1» և «ե.2» կետերով՝

«ե.1) Կենտրոնական բանկի սահմանած ձևով ստեղծվող բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկի սահմանած տվյալները, այդ թվում` տվյալ նշանակալից մասնակցություն ունեցող անձանց հայտարարություններն այն մասին, որ նրանց մասնակցության միջոցով որևէ այլ անձ ստեղծվող բանկում անուղղակի նշանակալից մասնակցի կարգավիճակ ձեռք չի բերում, հակառակ դեպքում այդ նշանակալից մասնակցություն ունեցող անձինք պարտավոր են ներկայացնել նաև անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկի սահմանած փաստաթղթերը.

ե.2) Կենտրոնական բանկի սահմանած ձևով այն իրավաբանական անձանց վերաբերյալ տվյալները (այդ թվում՝ անվանումը, գտնվելու վայրը, ֆինանսական հաշվետվություններ, տեղեկություններ ղեկավարների մասին, տեղեկություններ նշանակալից մասնակցություն ունեցող անձանց մասին), որոնցում բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը հանդիսանում է նշանակալից մասնակցություն ունեցող անձ:».

բ) երրորդ մասը լրացնել «, կամ բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը կամ նրա հետ փոխկապակցված իրավաբանական անձը Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով գտնվում է ֆինանսական վատ վիճակում կամ բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց ֆինանսական վիճակի վատթարացումը կարող է պատճառ հանդիսանալ բանկի ֆինանսական վիճակի վատթարացման, կամ բանկի նշանակալից մասնակցություն ունեցող անձանց և (կամ) նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեությունը կամ բանկի հետ նրանց փոխհարաբերությունների բնույթը Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով կարող է խոչընդոտել Կենտրոնական բանկի կողմից արդյունավետ վերահսկողության իրականացմանը կամ թույլ չտալ բացահայտել կամ արդյունավետ կառավարել բանկի ռիսկերը» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։