Հոդված 20. Օրենքի 39-րդ հոդվածում՝
Հոդված 20. Օրենքի 39-րդ հոդվածում՝
ա) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Բանկերի հետ կապված անձանց հետ կնքվող գործարքները չեն կարող վերջիններիս համար առավել բարենպաստ պայմաններ (այդ թվում՝ գործարք կնքելու հնարավորություն, գին, տոկոսներ, ժամկետ և այլն) նախատեսել, քան բանկի աշխատակից չհամարվող այլ ֆիզիկական անձանց, ինչպես նաև իրավաբանական անձանց հետ կնքված նույնանման գործարքները: Բանկի հետ կապված անձանց հետ գործարքները կնքվում են բանկի կողմից համապատասխան գործարքների կնքման համար նախատեսված ներքին ընթացակարգերի պահպանմամբ: Ընդ որում, բանկի և նրա հետ կապված անձի միջև սույն օրենքի 34 հոդվածի առաջին մասով (բացառությամբ այդ մասի «դ», «ե», «ժ» և «ժբ» կետերի) սահմանված գործարքների կնքումը, բանկի գործադիր տնօրենի ներկայացմամբ հաստատվում է բանկի խորհրդի կողմից:
Բանկի հետ կապված անձանց հետ սույն մասի խախտմամբ կնքված գործարքներն առ ոչինչ են:».
բ) երկրորդ մասի «գ» կետում ««ա» և «բ»» թվարկումը փոխարինել ««ա» և (կամ) «բ»» բառերով: