Հոդված 15. Օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասում՝
Հոդված 15. Օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասում՝
ա) «գ» կետի «են» օժանդակ բայը փոխարինել «չեն» օժանդակ բայով.
բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ «դ» կետ՝
«դ) բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը կամ նրա հետ փոխկապակցված իրավաբանական անձը Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով գտնվում է ֆինանսական վատ վիճակում կամ նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի, կամ նրա հետ փոխկապակցված անձանց ֆինանսական վիճակի վատթարացումը կարող է պատճառ հանդիսանալ բանկի ֆինանսական վիճակի վատթարացման, կամ բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձանց և (կամ) նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեությունը կամ բանկի հետ նրանց փոխհարաբերությունների բնույթը Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով կարող է խոչընդոտել Կենտրոնական բանկի կողմից արդյունավետ վերահսկողության իրականացմանը կամ թույլ չտալ բացահայտել կամ արդյունավետ կառավարել բանկի ռիսկերը:»: