Անցնել բովանդակությանը

Հոդված 309.7. «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված)՝ ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության առաջացումը և դադարումը՝ սույն Օրենսգրքի 309.6 հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար, դրանց վճարման ժամկետը և հաշվարկումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 309.7. «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված)՝ ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության առաջացումը և դադարումը՝ սույն Օրենսգրքի 309.6 հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար, դրանց վճարման ժամկետը և հաշվարկումը

1. Հայտարարատուի՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող՝ ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտականությունը՝ սույն Օրենսգրքի 309.6 հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար, առաջանում է էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցվելու պահից։

2. Հայտարարատուի՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով սույն հոդվածի 1-ին կետում նշված ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը դադարում է հետևյալ հանգամանքներն ի հայտ գալու դեպքում՝

1) ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարում և (կամ) դրանց բռնագանձում՝ սույն հոդվածի 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով.

2) անդամ պետությունների մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան մաքսային մարմնի կողմից վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով օտարերկրյա ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ տեղափոխման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստի ճանաչում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նախքան նման ոչնչացումը կամ անվերադարձ կորուստը, սույն Օրենսգրքին համապատասխան, այդ օտարերկրյա ապրանքների նկատմամբ վրա է հասել ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետը.

3) ապրանքների բացթողման մերժում՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքեր, հարկեր, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտավորության առնչությամբ.

4) մաքսային հայտարարագրի հետկանչ, սույն Օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան, և (կամ) ապրանքների բացթողման չեղյալ ճանաչում, սույն Օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան, էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքեր, հարկեր, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտավորության առնչությամբ.

5) էլեկտրոնային առևտրի ապրանքները բռնագրավելը կամ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.

6) մաքսային մարմնի կողմից սույն Oրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան՝ էլեկտրոնային առևտրի ապրանքներն արգելապահելը.

7) էլեկտրոնային առևտրի այն ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելը կամ մաքսային ընթացակարգերից որևէ մեկով ձևակերպելը, որոնք առգրավվել կամ արգելապահվել են հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով վարույթի կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական ընթացակարգ իրականացնելու) ընթացքում և որոնց մասով դրանք վերադարձնելու վերաբերյալ որոշում է ընդունվել, եթե նախկինում այդ ապրանքների բացթողում չի իրականացվել։

3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման (ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման) մինչև «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների բացթողումը։

4. Սույն հոդվածի 1-ին կետում նշված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում՝ սույն Օրենսգրքին համապատասխան, հաշվարկված ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարների չափով։

Ներմուծման մաքսատուրքերի հաշվարկման համար կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի դրույքաչափերը։

5. Սույն հոդվածի 1-ին կետում նշված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում հաշվարկված չափով՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 12-րդ գլխի դրույթները։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։